Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի է ունեցել հնդկական կինոյի ամենահայտնի անուններից մեկի՝ բոլիվուդյան աստղ Շրիդևի Կապուրի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցել են հազարավոր մարդիկ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դերասանուհու երկրպագուներից բացի՝ հանգուցյալին հրաժեշտ տալու էին եկել բոլիվուդյան բազմաթիվ աստղեր՝ այդ թվում նաև համաշխարհային ճանաչում վայելող Այշվարիա Ռայը:
Հայտնի է, որ 54-ամյա դերասանուհին մահացել է Դուբայի հյուրանոցային համարներից մեկում: Նրան մահացած են հայտնաբերել լոգարանում:
Հիշեցնենք, որ հնդկական կինոարտադրության ոլորտի աստղի մահվան լուրի տարածումից կարճ ժամանակ անց իր ցավակցությունն է հայտնել երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, որը Կապուրին «Բոլիվուդի վետերան» է անվանել:
Նշվում է, որ Շրիդևի Կապուրը լայն ճանաչում էր ձեռք բերել ոչ միայն դերասանական տաղանդի, այլև բոլիվուդյան ֆիլմերում կնոջ ավանդական հեզ կերպարի վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու քաջության համար:
Աղբյուր՝ Tert.am