Ինդոնեզիայում սովորույթ կա մի քանի տարին մեկ անգամ դիակները հանել գերեզմաններից․ պատճառը սարսափելի է

Ամբողջ աշխարհում մարդիկ տարբեր կերպ են թաղում իրենց հանգուցյալներին: Հինդուիստները այրում են մարմինը, իսկ փոշին լցնում են գետը, հուդդայականության ներկայացուցիչները շատ արագ մարմինը հանձնում են հողին՝ որպես կանոն մահվան հաջորդ օրը: Շատ արևմտյան երկրներում մարմինները մոմապատում են և թաղում են կազմակերպում, որպեսզի հրաժեշտ տան մահացածին:

Թանա-Թորաջա ժողովրդի թաղման ծեսը աշխարհի ամենատարօրինակ արարողություններից մեկն է: Նրանց ավանդույթների  համաձայն թաղման արարորողությունը պետք է  շքեղ լինի: Ինդոնեզիայում մարդիկ ապրում են հիմնականում աղքատության մեջ, այդ պատճառով էլ ընտանիքը թաղման արարողության համար կուտակում է ամիսներ շարունակ:

Արարողության անբաժանելի մասն է ցլերի և խոզերի զոհաբերությունը, նրանց սպանում են մաչետեով:  Նրանք պետք է օգնեն հանգուցյալին ընկնել Պույա՝ անդրաշխարհի թագավորություն:

Սպանում են նաև մի քանի աքլոր, որոնք խորհրդանշում են Երկրի սրբազան արյունը: Մարմինը սովորաբար դնում են քարանձավում, իսկ հասարակության ուշադրությանը ներկայացվում է ‹‹Տաու-Տաու›› անունով փայտյա տիկնիկ: Դագաղները կախում են ժայռից, ուր նրանք կախված են մնում երկար տարիներ՝ մինչև պարանը կտրվի:

Եթե մարդը մահանում է այն գյուղում, որտեղ չի ծնվել, ապա թափորը պետք է օգնի մահացածին վերդառնալ հայրենի վայրերը. մարդիկ ուղիղ իմաստով մահացածի մարմինը տանում էին նրա հայրենիք: Դա այնքան դժվար էր, որ շատերը դրա պատճառով չէին լքում իրենց հայրենի գյուղը: Այս սովորույթը իհարկե այսօր մնացել է անցյալում:

Ինդոնեզիայում սովորույթ կա մի քանի տարին մեկ անգամ դիակները դագաղից հանել՝ լվանալու և նոր հագուստ հագցնելու համար: Թորաջա ցեղի ներկայացուցիչները մինչ օրս իրականացնում են դիակները լվանալու սովորույթը: Մի քանի տարին մեկ անգամ նրանք հանում են բարեկամների մարմինները, լվանում, նոր հագուստ հագցնում և անհրաժեշտության դեպքում փոխում դագաղը:

Աղբյուր՝ Hetaqrqir.am