Դուբայում հարսանեկան ցուցահանդեսի ժամանակ ցուցադրության է դրվել 1 միլիոն դոլար արժողությամբ տորթ։ Հեղինակը Դեբի Ունգհեմն է, ով հայտնի է որպես աշխարհի ամենաթանկ դիզայնավորող․ նրա աշխատանքներն ընդհանուր առմամբ 50 միլիոն դոլար արժեն։
Ահա թե ինչպիսին է տորթը։
1 միլիոն դոլար արժողությամբ հարս-տորթի բարձրությունը 182սմ է, իսկ քաշը՝ 120կգ։
Այն պատրաստելու համար օգտագործվել է 1000 հատ հավկիթ և 20կգ շոկոլադ։
Տորթը գրեթե ամբողջությամբ ուտելի է։ Այն պատված է 50կգ ժանեկանման հրուշակեղենով։
Ամենուր փոքր ծաղիկներ ու մարգարիտներ են, որոնք պատրաստված են բացառապես ձեռքով։
Ընդհանուր առմամբ 5000 ծաղիկ է անհրաժեշտ եղել զարդարման համար, ինչը 10 օր է տևել։
Ուտելի դետալների հետ միասին տորթի վրա կան նաև իրական մարգարիտներ և 3-կարատանոց ադամանդներ՝ յուրաքանչյուրը 200 միլիոն դոլար արժողությամբ։
Ահա դիզայներ Դեբին՝ մեկ այլ հասարակ տորթի հետ։ Սակայն, բացի թանկարժեք տորթերից, կինը նաև այլ իրեր է պատրաստում։
Օրինակ՝ 15 միլիոն դոլար արժողությամբ այս թանկարժեք կոշիկները․
Աղբյուր՝ Blognews.am