Արագաչափն արձանագրել էր արագության գերազանցում. չեք հավատա, երբ տեսնեք, թե ով էր հեղինակը. ՖՈՏՈ

Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու համար գոյություն ունեցող բազմաթիվ միջոցների շարքում կան ամրակայված ռադարներ, որոնք որոշում են երթևեկող մեքենաների արագությունը, ավտոմատ կերպով առանձնացնում են խախտում կատարողին և լուսանկարում են նրան:

Հետո ոստիկանությունը տպում է այդ լուսանկարները և ուղարկում է խախտում կատարողի հասցեով՝ տուգանքի անդորրագրով:

Որպես կանոն, խախտում կատարողի որոնումների հետ ոչ մի խնդիր չի առաջանում:

Մեքենայի մարկան և պետհամարանիշը երևում են լուսանկարում, և մեքենայի սեփականատիրոջը գտնելը շատ հեշտ է:

Սակայն, մայիսի սկզբին Անգլիայի Նորտգեպտոն քաղաքի ոստիկանները բախվել են կոնկրետ խնդրի:

Վերլուծելով, դասավորելով ռադարի ավտոմատ տվյալները՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մի անսովոր բան են տեսել:

Արագությունը գերազանցողների շարքում հայտնվել էր… Երկնագույն երաշտահավը:

Կամ փոքրիկ թռչունին հաջողվել էր 130կմ/ժ արագություն հավաքել, կամ տեխնիկայի հետ ինչ-որ բան անսարք է եղել, բայց ամեն դեպքում զվարճալի լուսանկար է ստացվել:

Ռեկորդ սահմանելով՝ աշխույժ թռչունը չի սահմանափակվել և որոշ ժամանակ շարունակել է թռչել տեսախցիկի դիմաց:

Հավանաբար նա հպարտ է եղել իր ձեռքբերումով և ցանկացել է սելֆի անել:

Աղբյուր՝ Blognews.am