Սահմանապահները մեքենայի բեռնախցիկից Ստրադիվարիի ջութակն են հայտնաբերել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ուկրաինացի սահմանապահները ВАЗ-2110 մակնիշի ավտոմեքենան խուզարկելիս դրա բեռնախցիկից 1730 թ․-ի արտադրության ջութակ հայտնաբերեցին: Ինչպես հետո պարզվեց, դա հայտնի իտալացի վարպետ Անտոնիո Ստադիվարիի պատրաստած երաժշտական գործիքն էր: Այդ ջութակները աճուրդներում մինչև 2,5 միլիոն դոլար արժեն: Թե ինչպես է այն հայտնվել ուկրաինացու մոտ, և ինչ էր նա պատրաստվում անել դրա հետ, իրավապահները փորձում են պարզել։

Աղբյուր՝ Blognews.am