Նա պատահաբար աշխատանքի վայրում փակվեց սառցարանում. Բայց այն, ինչ պատահեց մի քանի ժամ անց՝ անգնահատելի է…

Չնայած նա սկսեց գոռալ և ուժգին թակել դուռը, սակայն ապարդյուն. նրան ոչ ոք չէր կարող լսել: Աշխատակիցների մեծ մասն արդեն գնացել էին, իսկ դրսից հնարավոր չէր լսել, թե ինչ է կատարվում սառցարանում:

Հինգ ժամ անց, երբ նա արդեն մահվան եզրին էր, գործարանի պահակը վերջապես բացեց դուռը: Այդ օրը կինը հրաշքով փրկվեց:  Երբ ավելի ուշ նա հարցրեց պահակին, թե ինչու որոշեց ստուգել սառցարանն այդ օրը, չէ որ դա իր պարտականությունների մեջ չի մտնում, պահակը պատասխանեց.

«Ես աշխատում եմ այս գործարանում արդեն 35 տարի, հարյուրավոր մարդիկ են գալիս և գնում այստեղ, սակայն դուք միակն եք շատերի միջից, ով ամեն առավոտ ինձ ողջունում է, իսկ երեկոյան հաջողություն մաղթում: Շատերի համար ես կարծես անտեսանելի եմ:

Այսօր, երբ դուք եկաք աշխատանքի, ինչպես միշտ ինձ ասացիք «Ողջույն»: Սակայն երեկոյան ես հետաքրքիր կերպով նկատեցի, որ չեմ լսել ձեր «հաջողություն, վաղը կհանդիպենք»-ը: Այդ պատճառով ես որոշեցի ստուգել գործարանը և շրջակայքը:   Ես այնպես եմ սովորել  ձեր «բարև»-ին և «հաջողությանը»…դրանք ինձ հիշեցնում են, որ ես ինչ-որ մեկին պետք եմ:  Ահա թե ինչու ես սկսեցի ձեզ ամենուր փնտրել»:

Եղեք հեզաբարո,սիրեք և հարգեք նրանց, ովքեր շրջապատում են ձեզ, քանի որ երբեք չգիտեք, թե ինչ կլինի վաղը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո