«Պատմեք ձեր մասին»․ ահա, թե ինչպես պատասխանել այս կաևոր հարցին հարցազրույցների ժամանակ

«Պատմեք ձեր մասին». հարց, որը հաճախ հարցնում են հարցազրույցների ժամանակ։

Ձեր պատասխանից կախված է հետագա զրույցի ընթացքը։ Չնայած, որ դուք կարող եք պատասխանել այդ հարցին 1000 անգամ, միևնույն է ամեն հաջորդը ավելի բարդ կլինի քան նախորդը։

Շատերը մտածում են․ «Ի՞նչն է այդտեղ բարդ։ Ես պետք է խոսեմ ինքս իմ մասին»

Բայց իրականում հենց դրանում է կայանում դժվարությունը։ Չէ՞ որ դա այդքան էլ հարց չէ, ինչքան, որ հրաման։ Դուք պետք է թողնեք լավ տպավորություն, որպեսզի հետագա զրույցը անցնի այնպես, ինչպես դուք եք ցանկանում։

Կարելի է սկսել ձեր կեսնագրությունից, նաև կարելի է միանգամից անցնել գործին՝ ասելով, որ դուք ամենաիդեալական թեկնածուն եք առաջարկվող աշխատանքի համար։

Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները

Փորձեք պատասխանը 2 րոպեից ավելի չերկարացնել։ Ավելի լավ է շեղվեք իրական անցյալից։ Պատմեք ձեր ձեռքբերումներից և հմտություններից, որոնք վերաբերում են աշխատանքին, հետո նոր վերադարձեք մնացածին։

Պատմելով ձեր աշխատանքային փորձի մասին՝ հիշեցրեք ձեր ձեռքբերումների և գովասանքների մասին, որոնց արժանացել եք։ Պատմեք, թե ինչ շուտ եք դրանց հասել և ինչ կարևոր դեր էր այն խաղում ընկերության համար, որտեղ աշխատում էիք։

Պատմեք դժվարությունների մասին, որոնց հանդիպել եք։ Բայց այնպես, որ այդ պատմությունը իր մեջ պարունակի միտք։ Դա կարող է լինել ցանկացած դեպք՝ ընդգծելով ձեր հմտությունները։

Նկարագրեք, թե ինչպես լուծեցիք այդ խնդիրները։

Վատ չէր լինի, որ նկարագրեիք ձեզ որպես անձ։ Ձեր կրեատիվության, հումորի զգացողության, կամ այլ տաղանդների մասին։ Միշտ բերեք համապատասխան օրինակներ։ Վերջապես խոսեք միայն փաստերով, որոնցում դուք համոզված եք։

Այս նույն բաները վերաբերում են ձեր ռեզյումեին

Եթե դուք ուղղակի ռեզյումեում պատմեք ձեր մասին, դժվար թե ձեր պատասխանը տպավորիչ լինի։ Եթե անգամ դուք այդպես եք արել մինչև այժմ, տարբեր հարցազրույցների ժամանակ, միևնույն է պատրատվեք։

Աղբյուր՝ hayinfo.net