Ինչու եք միայնակ՝ ըստ կենդանակերպի նշանի

Soulpost.ru-ն ներկայացրել է, թե ինչու են միայնակ մնում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները։

Խոյ։ Միայնակ եք, քանի որ զգում եք, որ ծանոթացել եք բոլորի հետ, ում հետ հնարավոր է, սակայն նրանք բոլորը ձանձրալի են եղել։ Բացառել եք բոլոր տարբերակները և մտածում եք այլ երկիր կամ քաղաք տեղափոխվելու մասին, որպեսզի գտնեք նրան, ում հետ հետաքրքիր կլինի, մեկին, ով կկարողանա հաշտվել ձեր անսահման էներգիայի հետ։

Ցուլ։ Միայնակ եք, որովհետև ոչ ոքի չեք վստահում, և նույնիսկ, երբ վերջապես բացվում եք որևէ մեկի առաջ, նա կոտրում է ձեր սիրտը։ Բազմաթիվ անգամներ եք անցել այս ամենի միջով և մտածում եք այն մասին, որ այլևս որևէ մեկին չեք թողնի մտնել ձեր սիրտը։

Երկվորյակներ։ Միայնակ եք, որովհետև վճռական չեք։ Եթե ձեզ ժամադրության են հրավիրում, չեք իմանում՝ շանս տա՞լ, թե՞ ոչ։ Բավական գրավիչ եք, այդ պատճառով էլ շատ երկրպագուներ ունեք։ Հարկավոր է պարզապես հնարավորություն տալ մարդկանց։ Չէ՞ որ դա չի նշանակում, որ հարկավոր է կապվել նրանցից յուրաքանչյուրի հետ։

Խեցգետին։ Միայնակ եք, քանի որ ողջ կյանքում նույն մարդկանց հետ եք։ Ձեզ համար դժվար է նոր մարդկանց հետ ծանոթանալ և ընդունել նրանց։ Հարկավոր է փորձել։

Առյուծ։ Միայնակ եք, քանի որ ցանկանում եք, որ ձեզ վրա միշտ ուշադրություն դարձնեն, բայց ոչ միշտ եք դա ստանում։ Հարկավոր է ընդամենը ինքներդ ձեզ տալ այն սերն ու ուշադրությունը, որը սպասում եք մյուսներից։

Կույս։ Միայնակ եք, քանի որ պարփակվել եք ինքներդ ձեր մեջ և չեք կարողանում վայելել միայնության առավելությունները։ Դադարեք շատ մտածել։ Դուք ազատ եք, արեք այն, ինչ ցանկանում եք։

Կշեռք։ Միայնակ եք, քանի որ բոլոր նրանք, ում հետ հանդիպում եք, սիրահարվում են ձեզ և հարաբերություններ են ցանկանում ունենալ, իսկ դուք ուզում եք հարաբերություններ ունենալ բոլորի հետ։ Այդ դեպքում միայնակ մնալն անխուսափելի է։ Հարկավոր է կանգ առնել, մտածել և ընտրություն կատարել։

Կարիճ։ Տանել չեք կարողանում ժամանակակից ծանոթություններն ու խաղերը, ատում եք բոլոր նրանց, ովքեր այդկերպ են վարվում։ Եթե որևէ մեկը փորձում է հետապնդել ձեզ, ճնշում գործադրել, ցույց եք տալիս բնավորության մութ կողմերը և կամակորությունը։

Աղեղնավոր։ Միայնակ եք, քանի որ վայելում եք ազատությունն ու ապրում եք այնպես, ինչպես ցանկանում եք։ Ծաղկում եք փոփոխությունների ընթացքում և պաշտում եք նոր հնարավորություններն ու հեռանկարները։ Ձեզ դուր է գալիս միայնակ լինել, քանի որ կենդանակերպի նշանների շարքում միակն եք, ում մոտ դա լավ է ստացվում։

Այծեղջյուր։ Միայնակ եք, քանի որ գրաֆիկը մշտապես հագեցած է։ Եթե ուզում եք որևէ բան անել, պարտադիր պետք է ծրագրեք դա։ Ավելի ճկուն եղեք։

Ջրհոս։ Միայնակ եք, քանի որ ցանկացած հարաբերություն պետք է նշանակալից լինի ձեզ համար, բայց հաճախ եք անիմաստ հարաբերությունների բախվում։ Ձեզ դուր չեն գալիս պատահական հանդիպումները, ցանկանում եք խորապես հասկանալ զրուցակցին։

Ձկներ։ Միայնակ եք, ինչը ձեզ առհասարակ չի վախեցնում։ Սիրում եք ընկերակցություն, բայց դեմ չեք միայնությանը։ Ունեք այն, ինչ ցանկանում է մարդկանց մեծ մասը. հստակ գիտակցում եք, որ միայնությունն ու միայնության զգացումը տարբեր երևույթներ են։ Դեմ չեք միայնակ լինել, քանի որ ձեզ մենակ չեք զգում։

Աղբյուր՝ blog.168.am