Կրեատիվ և նորաձև տոնածառ ձեր ձեռքերով՝ ընդամենը 15 րոպեում

Գրեթե յուրաքանչյուր մարդ, ով տանը ունի սիրելի ընտանի կենդանի, բախվում է այս խնդրի հետ։ Արդեն մի քանի օր է մնացել ամանորին և հարկավոր է զարդարել տոնածառը։ Դուք ժամեր եք ծախսում այն զարդարելու համար քնում եք, արթնանում և տեսնում մի գեղեցիկ տեսարան։

Կատվին նույնպես դուր է եկել տոնածառը և նա որոշել է խաղալ նրա հետ։ Եվ ի՞նչ անել այդպիսի իրավիճակում։ Չէ որ ամեն օր հնարավոր չէ զարդարել տոնածառը։ Այսօր ուզում ենք առաջարկել մի հրաշալի տարբերակ, որը կապահովի ձեզ կրեատիվ տոնածառով, որը պատրաստված է ընդամենը ստվարաթղթից։

Այսպիսի տոնածառ դուք հաստատ չեք գտնի ձեր ընկերների տանը, բացի այդ էլ այն չի զբաղեցնում շատ տարածություն տանը։

Այսպիսով ձեզ հարկավոր է՝

  • ստվարաթղթի կտոր,
  • մատիտ,
  • մկրատ,
  • հաստ թել
  • խաղալիքներ, կոճակներ և զարդարման համար նախատեսված այլ իրեր։

Ինչպե՞ս պատրաստել։

1. Ստվարաթղթի վրա գծեք և կտրեք մեծ չափերի շրջան։

2. Շրջանի վրա գծեք պարույրներ, սկսելով շրջանի կենտրոնից և կտրեք այն։

3. Պարույրների կենտրոնում կպցրեք թելը և ֆիքսեք առաստաղին։ Ցանկության              դեպքում տոնածառը կարելի է ներկել ինչպես ցանկանում եք։

Աղբյուր՝ Hayinfo.net