Այն ամենն, ինչ կատարվում է մեր շուրջ, իրական չէ. նոր, շոկային տեսություն՝ հիմնված քվանտային ֆիզիկայի վրա

Մի նոր, ռադիկալ միտք գալիս է ցնցելու մեր՝ կյանքի ու տիեզերքի ընկալման հիմքերը։

Ուզու՞մ եք հասկանալ՝ ինչու ռադիկալ։ Եկեք տեսնենք. ամեն բան, որ դուք տեսնում եք՝ ներառյալ համակարգչի էկրանը, որի վրա կարդում եք այս հոդվածը, աթոռը, որի վրա նստած եք, ետևում հնչող ձայները, այդ ամենը գոյություն չունի. դա միայն ձեր մտքում տեղի ունեցող ակտիվ գործընթացի արդյունք է։

Այս տեսության հիմնավորումներն այն մասին, թե ինչ է կատարվում մահվանից հետո, բավականին խորիմաստ են։

Գիտակցությունը ստեղծում է իրազեկում մեզնից այն կողմ՝ դրսում գոյություն ունեցող աշխարհի մասին, մինչդեռ աշխարհը, այն ամենը, ինչ մենք ապրում ենք, ստեղծված է մեր գիտակցության մեջ։

Այն, ինչ հենց նոր կարդացիք, բիոցենտրիզմի առաջին սկզբունքն է. « այն, ինչ մենք ընկալում ենք որպես իրականություն, գործընթաց է, որ ներառում է մեր գիտակցությունը։

«Արտաքին» իրականություն, եթե գոյություն ունենար, պետք է գոյություն ունենար տիեզերքում, բայց դա անիմաստ է, քանի որ տիեզերքն ու ժամանակը, ոչ թե բացարձակ իրականություն են, այլ մարդկանց ու կենդանիների մտքի գործիքներ»։ Սա գրել է դոկտոր Ռոբերտ Լանսան իր «Բիոցենտրիզմ. ինչպես են կյանքն ու գիտակցությունը տիեզերքի բնույթը հասկանալու բանալիները» գրքում։

Ըստ Լանսայի՝ երբ մենք երազ ենք տեսնում, մեր միտքն օգտագործում է նույն ալգորիթմը, որպեսզի ստեղծի տարածական-ժամանակային, որն այնքան իրական է, որքան արթուն ժամանակ մեր շուրջը կատարվողը։

«Մահանալիս մեր գիտակցության մեջ ժամանակի ու տարածության գծային կապը ճեղքվում է։ Ավելի ու ավելի շատ ֆիզիկոսներ են սկսել ընդունել քվանտային ֆիզիկայի «շատ աշխարհների» ինտերպրետացիան, որը խոսում է անսահման թվով տիեզերքների մասին»։

 

Աղբյուր