Տղամարդի՛կ, ոչ մի դեպքում կանանց չնվիրեք այս 7 իրերը․ դրանք շատ վիրավորական են

Նվերներ ստանալ սիրում են բոլորը, այնպես չէ՞։ Իսկ նվերներ տա՞լ։ Այս մեկը երբեմն շատ դժվար է․ ինչ իմանաս՝ նրան դուր կգա՞ նվերը, թե՞ ոչ։ Երբ հերթը հասնում է կանանց համար նվերներ ընտրելուն, տղամարդիկ երբեմն չեն կարողանում կողմնորոշվել՝ ինչ գնել։ Բնականաբար, ամեն ինչ կախված է տվյալ անձի ճաշակից ու նախասիրություններից, սակայն, այնուամենայնիվ, կան բաներ, որ ոչ մի դեպքում չի կարելի որպես նվեր տալ կնոջը․ ահա դրանցից մի քանիսը։

Մարմնամարզական սարքեր

Image result for workout gear

Բոլորս էլ ունենք ընկերներ, ովքեր սիրում են մարզվել, սակայն, այնուամենայնիվ, անգամ նրանց պետք չէ նվիրել մարմնամարզական սարքավորումներ կամ հարմարանքներ։ Անկախ նրանից՝ նրանք ցանկանում են նիհարել, թե ոչ, այդպիսի հարմարանքներ նվիրելով դուք կարող եք հեշտությամբ վիրավորել նրանց։ Ինչ իմանաս, միգուցե նրանց թվա, որ, ըստ ձեզ, նրանք գեր են ու նիհարելու կարիք ունեն։

Նվեր ստացած կամ օգտագործած իրեր

Related image

Անկախ հանգամանքներից՝ մի նվիրեք այն իրը, որը նվեր եք ստացել կամ որն օգտագործված է։

Խոհանոցային պարագաներ

Image result for kitchen cooking stuff gift

Իսկապես իմաստ չկա Ամանորին ընկերուհուն, մայրիկին կամ այլ կնոջ նվիրել խոհանոցային պարագաներ, քանի որ եթե նրանք ունենային դրա կարիքը, ապա անպայման կառնեին։ Նվեր ընտրելիս մտածեք այնպիսի իրի մասին, որը միշտ հաճելիորեն ձեզ կհիշեցնի։

Օծանելիք

Image result for parfume

Խորհուրդ չի տրվում կնոջը օծանելիք նվիրել, քանի որ կանանց ճաշակները շատ տարբեր են։ Անգամ եթե վստահ եք, որ նրան դու կգա այդ հոտը, միևնույն է, խուսափեք օծանելիք նվիրելուց և մտածեք այլ տարբերակների մասին։

Կոսմետիկա

Related image

Ուղղակի անհնար է, որ տղամարդը կարողանա կնոջ համար դիմահարդարման պարագաներ, օրինակ՝ նրա ցանկացած գույնով դեմքի կրեմ գնել։ Ավելի լավ է հեռու մնալ դիմահարդարման պարագաներից․ անգամ կանայք են դրանք իրենց համար մեծ դժվարությամբ գնում։

Ծաղիկներ

Image result for flower bucket

Ծաղիկներ կարող եք նվիրել տարեդարձի օրը, սակայն ոչ Ամանորին, քանի որ Ամանորի նվերները պետք է այնպիսին լինեն, որ երկար ժամանակ հիշվեն, իսկ ծաղիկները շատ կարճ ժամանակում կթոշնեն ու կմոռացվեն։

Գումար

Image result for cash gift

Միգուցե փոքր ժամանակ գումար նվեր ստանալը լավագույն տարբերակն էր ձեզ համար, բայց հասուն տարիքում կնոջը գումար նվիրելն ուղղակի անհեթեթություն է։

 

 

 

Աղբյուր