Նա իր ծննդյան օրը աշխատանքը սկսեց ամենավատ ղեկավարի հետ, որը նրան սովորեցնում էր: Բայց այդ ժամանակ հանդիպեց անծանոթների, որոնք ամբողջությամբ փոխեցին իրադարձությունների ընթացքը… Զարմանալի անծանոթներ…

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Այսօր՝ իմ 20-ամյակին, ես աշխատում էի: Ես մեծ մարդ եմ և կարող եմ դա հաղթահարել, բայց ես դեռ միայն վերապատրաստվում եմ: Ես կարող եմ հաղթահարել նոր աշխատանքի հետ կապված սթրեսը, բայց իմ ղեկավարը չկարողացավ: Նա խառնվում էր, երբ ես ինչ-որ սխալ էի անում: Օրինակ՝ ես ձգվեցի, որ բաժակը վերցնեմ (ես սրճարանում եմ աշխատում), իսկ նա ասաց. «Է-է, ներիր ինձ, բայց դա կոպիտ է»: Եվ դա միայն ինձ հետ էր: Ես համաձայն եմ, որ սխալվում եմ, բայց ես աշխատում եմ հմտանալ:Նա բարկանում է, որ ես մի քանի բան չգիտեմ, և այդ մասին ինձ հայտարարեց շատ կոպտորեն:

Այդ պատճառով ես աշխատում էի  ուղղակի ինձ զսպել և պահպանել հանգստությունս: Վերջապես իմ հերթափոխը ավարտվեց:Ես ինձ համար վերցրի անանուխի համով մոկկո, որովհետև, սատանան տանի, այսօր իմ ծննդյան օրն է: Ես գնում եմ մեքենայիս մոտ և ես՝ լինելով 20 տարեկան տղամարդ, երեխայի նման լաց  եմ լինում:10 րոպեից որոշեցի գնալ փքաբլիթների խանութ, որովհետև չէի ցանկանում, որ ծննդյանս օրը վերջնականապես փչանա: Խանութում միայն երկու տղամարդ են:Երբ պատվիրում էի, անծանոթները ինձ տվեցին իրենց կտրոնը՝ անվճար երկու փքաբլիթի և մեկ բաժակ սուրճի համար: Ես շատ զգացված էի, և նրանց հասկացրի , որ ինձ համար շատ հաճելի է՝ նամանավանդ ծննդյանս օրը: Մինչև չվերադարձա մեքենա, չէի պատկերացնում, որ դեմքիցս այդքան  պարզ է երևում, թե որքան եմ ինձ վատ զգում: Մեքենայում նստած փորձում էի մինչև տուն գնալս ինձ հավաքել: ԵՎ ահա նորից եմ տեսնում այդ երկու անծանոթին:

Նրանք դուրս եկան և ինձ նվիրեցին նվեր-քարտը՝ ասելով. « Ես համոզված եմ, որ  Ձեր օրը վատ է դասավորվել, իսկ մենք ցանկանում ենք, որ Ձեր ծննդյան օրը լավը լինի»:

Տան ճանապարհին արդեն ամեն ինչ կարգին էր:

Հարգելի անծանոթներ, շնորհակալ եմ, որ փրկեցիք ծննդյանս օրը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am