Ուսուցչուհին ակումբում մերկացել է հանուն iPhone 7-ի

Չելյաբինսկի մարզի Տրոիցկ քաղաքում մանկավարժական քոլեջի ուսանողուհին ամբողջովին մերկացել է հանուն սմարթֆոնի: Ականատեսներից մեկը տեսանկարահանել է տեղի ունեցածն ու հրապարակել համացանցում:

Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը հանում շորերը մարդկանց հիացական բացականչությունների ներքո: Ուսանողուհին նկատելիորեն հուզվում և անհանգստանում է, սակայն նրան քաջալերում է հանդիսավարը, ով վերջում գրկախառնվում է նրա հետ:

Նշվում է, որ ուսանողուհուն նախապես խոստացել էին iPhone 7 տալ՝որպես մրցանակ, սակայն արդյունքում տվել են էժանագին սմարթֆոն:

Այն բանից հետո, երբ տեսանյութը հայտնվել է համացանցում, նրան հեռացրել են բուհից:

 

 

Աղբյուր