Տաքսու վարորդը պատրաստ էր հրաժարվել այդ հաճախորդից, բայց ,եթե դա աներ ,կզղջար ամբողջ կյանքում. կյանքը կազմված է փոքրիկ, բայց այդպիսի կարևոր պահերից:

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ես հասա և  ձայնային ազդանշանը հնչեցրի: Սպասելով մի քանի րոպե, նորից հնչեցրի: Քանի որ այս հերթափոխին իմ վերջին  երթն էր, մտածում էի ուղղակի հեռանալ, բայց դրա փոխարեն անջատեցի շարժիչը, մոտեցա դռանը և ծեծեցի: «Մի րոպե»,-պատասխանեց փխրուն ծեր ձայնը: Լսեցի ինչպես է մեկը դանդաղ մոտենում դռանը: Երկար դադարից հետո դուռը բացվեց: Դիմացս կանգնած էր մոտ 90 տարեկան փոքրիկ մի կին: Նա սև շորով էր, իսկ գլխին սև գլխարկ էր, կարծես  1940-ականների ֆիլմից լիներ: Նա դժվարությամբ քարշ էր տալիս փոքրիկ ճամպրուկը: Տունը այնպիսի տեսք ուներ, կարծես այնտեղ ոչ ոք չէր ապրել: Ամբողջ կահույքը սպիտակ սավաններով էր ծածկված: Պատերին ժամացույց չկար, անկյունում  լուսանկարներով ու ամանեղենով լի ստվարաթղթե արկղ էր դրված:

«Իմ ճամպրուկը կտանեք դեպի մեքենա?»,- ասաց նա: Ես ճամպրուկը տարա և վերադարձա կնոջը օգնելու: Նա մտավ թևս և մենք դանդաղ գնացինք դեպի մեքենան:

Նա ինձ շնորհակալություն էր հայտնում բարությանս համար: «Ոչինչ»,- ասացի ես,-«Ես ուղղակի աշխատում եմ իմ ուղևորներին վերաբերվել այնպես, ինչպես կցանկանայի, որ ինձ վերաբերվեին:

«Իյ, դու շատ լավ տղա ես»,- ասաց նա: Երբ մեքենա նստեցինք, նա ինձ հասցեն տվեց և հարցրեց.«Կարող եք քաղաքի կենտրոնով գնալ?»

«Դա կարճ ճանապարհը չէ »,-արագ պատասխանեցի ես:

«Օ, ես դեմ չեմ»,-ասաց նա,-«Ես չեմ շտապում, գնում եմ անբուժելի  հիվանդների համար հատուկ հիվանդանոց՝ հոսպիս»:

Ես նայեցի. նրա աչքերը փայլում էին.«Ես ընտանիք չունեմ, բժիշկն ասաց, որ քիչ ժամանակ ունեմ»:

Ես հանգիստ  թեքվեցի և անջատեցի հաշվիչը:

«Ինչ ուղերթով կցանկանայիք գնալ»,-հարցրի ես:

Հաջորդ երկու ժամում մենք ամբողջ քաղաքով անցանք: Նա ցույց տվեց շենքը, որտեղ որպես վերելակի օպերատոր է աշխատել: Անցանք այն տան մոտով, որտեղ նա ամուսնու հետ ապրել է, երբ նորապսակներ էին: Նա ինձ ստիպեց անցնել կահույքի պահեստի մոտով, որը երբ նա երիտասարդ աղջիկ էր, պարասրահ էր եղել: Երբեմն, նա ինչ-որ շենքի կամ բակի մոտ խնդրում էր դանդաղեցնել ընթացքը և լուռ նայում էր մթության մեջ: Երբ հորիզոնում երևաց արևի առաջին ճառագայթը, նա ասաց.«Հոգնել եմ: Արդեն գնանք»: Լուռ հասանք նրա տված հասցեին: Դա փոքրիկ շինություն էր: Երկու սանիտար մոտեցան տաքսիին: Նրանք հոգատար էին, հետևում էին նրա յուրաքանչյուր քայլին: Երևի նրան սպասում էին:Ես բացեցի բեռնախցիկը և այնտեղից դուրս բերեցի նրա ճամպրուկը: Կինը արդեն նստած էր հաշվանդամի աթոռին:

«Որքան պետք է վճարեմ», հարցրեց նա՝ վերցնելով դրամապանակը:

«Ոչինչ»,-ասացի ես:

«Դու պետք է աշխատես ապրելու համար»,-պատասխանեց նա:

«Ուրիշ ուղևորներ կան»,-պատասխանեցի ես:

Առանց մտածելու գրկախառնվեցինք նրա  հետ: Նա ամուր գրկել էր ինձ:

«Դուք  Ձեր կնոջը մի փոքր ուախություն նվիրեցիք»,-ասաց նա,-«Շնորհակալություն»:

Ես սեղմեցի նրա ձեռքը և հեռացա: Հետևումս փակվեցին դռները: Դա փակվող կյանքի ձայն էր:

Ուրիշ ուղևոր այդ օրը չվերցրի: Ամբողջ օրը մտածում էի, իսկ եթե այդ կինը հանդիպեր մի վարորդի, որը անհամբեր էր և մի րոպե շուտ ցանկանում էր ավարտել հերթափոխն ու տուն գնալ?: Ինչ կլիներ, եթե չսպասեի նրան և ուղղակի հեռանայի:

Հետ նայելով, մտածում եմ, որ կյանքումս դրանից կարևոր բան չեմ արել: Մենք ստիպված ենք մտածել, որ մեր կյանքը պտտվում է մեծ իրադարձությունների  շուրջը, բայց հաճախ մոռանում ենք , որ այդ մեծ իրադարձությունները  փոքր՝  թվում է թե գոյություն չունեցող,  պահերից են կազմված:

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am