Տղամարդը հյուրանոցի աշխատակազմին խնդրում է չծիծաղել իր տղայի վրա, բայց երբեք չէր մտածի, որ նրանք այդպիսի բան կանեն…

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

 

Տղամարդը և իր դեղահաս տղան մտան հյուրանոց՝   համար ամրագրելու: Աշխատողները նկատեցին հյուրերի զգույշ պահվածքը և երեխայի գունատությունը: Ավելի ուշ տղամարդն ու երեխան ճաշում էին ռեստորանում: Այստեղ նույնպես աշխատակիցները նկատեցին, որ նրանք իրենց շատ զգույշ էին պահում, և երեխան շատ գունատ էր ու ուտելիքի հանդեպ բացարձակ հետաքրքրություն չէր ցուցաբերում: Ուտելուց հետո երեխան գնաց սենյակ, իսկ հայրը ցանկացավ խոսել մենեջերի հետ: Սկզբում ադմինիստրատորը հարցրեց, թե արդյոք խնդիրներ կան սենյակի կամ սպասարկող անձնակազմի հետ և առաջարկեցին կարգավորել ամեն ինչ:

 

Բայց տղամարդն ասաց, որ նման խնդիրներ չկան  և կրկնեց խնդրանքը: Մենեջերը շուտով եկավ: Տղամարդը խնդրեց առանձին խոսել, և նրանք գնացին մենեջերի սենյակ: Տղամարդը  բացատրեց, որ ինքը հյուրանոցում իր 14-ամյա տղայի հետ է, որը ծանր հիվանդ է, պետք է թերապիայի կուրս անցնի և հնարավոր է մազերը թափվեն: Նրանք հյուրանոց են եկել հանգստանալու, ինչպես նաև տղան որոշել է սափրել գլուխը, որ չզգա ինչպես են թափվում մազերը: Հայրն ասաց, որ տղային սատարելու համար ինքն էլ կսափրի գլուխը և  խնդրեց, որ աշխատողները հարգանք ցուցաբերեն, երբ նրանք նախաճաշին սափրած գլուխներով ներկայանան: Մենեջերը վստահեցրեց, որ  կզգուշացնի աշխատողներին, և նրանք իրենց կդրսևորեն ինչպես հարկն է:

Հաջորդ առավոտ հայր ու տղա մտան հյուրանոցի ռեստորան նախաճաշելու: Այնտեղ նրանք տեսան, որ չորս տղամարդ մատուցողները իրենց պարտականություններն են կատարում սովորականի նման և բոլորն էլ՝ սափրած գլուխներով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am