Անչափահասը դպրոցում թաքցնում է իր հղիության փաստը: Բայց ժամանակի հետ նա հասկանում է, թե ինչպես է փոխվում նրա կյանքը երեխայի ծնվելուց հետո: Ամեն բան լավ կլինի:

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ես 15 տարեկան էի, երբ հղիացա և աղջիկ ունեցա: Ես վախենում էի և թաքցնում էի հղիությունս: Հագնում էի մեծ վերարկու մինչև ծննդաբերություն: Ես այդ ժամանակ աղաչում էի իմ երերիտասարդին, որ նա լինի այն մեկը՝ ով կասի այդ մասին մայրիկիս:  Իսկ նա ասաց, որ ես ոչ թե հղի եմ, այլ՝ գեր: Ես ցանկանում էի հավատալ դրան, ինչպես ինքը, անգամ այն դեպքում , երբ ոտքերս ուռչում էին, ունեի ցավեր և երկու անգամ ստուգման թեստը ցույց էր տվել դրական: Դա ուրբաթ էր, երբ սկսվեցին ծննդաբերության ցավերը: Մի քանի օր հետո այլևս չէի կարողանում դիմանալ ցավերին: Ես պատմեցի մայրիկիս և նա լաց եղավ: Ինձ ուղարկեցին հիվանդանոց: Ես ամեն բան անում էի, որպեսզի աննկատ մնամ: Սակայն բոլորը շոկի մեջ էին 15-ամյա ծննդկանի փաստով: Անզգայացնող բժիշկն ասաց, որ դա խայտառակություն է: Ես ունեցա աղջիկ: Նա ծնվեց շատ գեղեցիկ և առողջ: Եվ ուներ մի հատկություն՝ ձեռքերը մշտապես բռունցք էր անում:  Մայրս և մեր ընտանիքի ընկերը գնեցին ամեն անհրաժեշտ բան: Կամաց-կամաց սկսեցինք առաջ շարժվել:

Ես 16 տարեկան էի, ունեի փոքրիկ աղջիկ և մի երիտասարդ, ով տանել չէր կարողանում երեխայով զբաղվելը: Մայրս հանձնարարեց դպրոցում ոչ մեկի չասել երեխայի մասին այնքան ժամանակ, մինչև բոլոր գնահատականներս գերազանց չլինեին, որպեսզի չկարողանային ոչ մի կերպ ծաղրել:  Ես լավ գնահատականներ էի ստանում , բացի քիմիա առարկայից: Սոց-կազմակերպության աշխատակիցը 2-3 շաբաթը մեկ կանչում էր, որ պարզեր , թե չե՞մ ցանկանում արդյոք հանձնել երեխայիս որդեգրման և այլն: Երեխայիս հայրը, մի օր, մեկնում է իր ընտանիքին տեսակցության, որտեղ նա սիրահարվում է մեկ ուրիշի վրա: Նա հայտնում է իր չվերեդառնալու փաստի մասին: Ես, այդ ժամանակ, միայնակ մայր էի, որը ցանկանում էր մեռնել:

Ես 17 տարեկան էի, և այդ ժամանակ սովորում էի ուրիշ դպրոցում: Ունեի ընկերներ, նիհարել էի: Բայց և այնպես գտնվում էի սթրեսային վիճակում: Գնացի հոգեբանի մոտ և նա դեղահաբ նշանակեց որոնք ինձ քնկոտ ու թափթփված էին դարձնում: Եվ ես սկսեցի դրանք չխմել: Մի քանի ամիս հետո հանդիպեցի այժմյան ամուսնուս, որը նույնպես ավարտում էր ուսումը: Աղջիկս շատ խելացի և առողջ երեխա էր:

Ես 22 տարեկան եմ և ունեմ 6-տարեկան աղջիկ: Ես երջանիկ եմ իմ նոր ընտրյալի հետ արդեն 4 տարի: Ունեմ 55-ամյա մի ընկեր՝ հոգևորական, որն իմ կյանքում շատ մեծ դեր ունի: Նա կարողացավ ինձ դուրս բերել այդ հոգեկան անհավասարակշռության վիճակից: Եվ ես հասկացա, որ ամեն ինչում կա նախ իմ սխալը: Հասկացա, որ պետք է թույլ չտալ մարդկանց ցեխ շպրտել քեզ վրա: Այժմ ես հիմա նույնպես ժամանակ առ ժամանակ կանգնում եմ որոշակի խնդիրների առաջ, սակայն ինձ չի թվում, որ ես խեղդվում եմ: Ես ինձ երջանիկ եմ զգում և ես հպարտ եմ, որ ունեմ աղջիկ և մեծացել եմ այսպիսին:

Ինձ ուղղակի հարկավոր էր այս ամենը պարզաբանել և հասկանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am