Կնոջ իրանը կարող է պատմել նրա բնավորության մասին

Ամերիկացի աստղագետ Էլիզաբեթ Կեշդանը վստահ է, որ կնոջ բնավորության մասին կարծիք կարելի է կազմել՝ ելնելով նրա մեջքի տրամագծից:

Շնորհիվ նոր հետազոտության, որտեղ Կեշդանն ուսումնասիրում էր 30 տարբեր պոպուլյացիաներ, կարողացել է մի շարք օրինաչափություններ պարզել:

Այսպես, թույլ արտահայտված գոտկատեղը խոսում է այն մասին, որ կինն ունի ուժեղ բնավորություն: Հետազոտության տվյալներով՝ առավել հաջող է կմնոջ ազդրերի ու մեջքի ծավալի 0,7 ու քիչ հարաբերակցությունը, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Սակայն ժամանակակից աշխարհում տվյալ ցուցանիշը մոտենում է 0,8-ի:Այդ ավելացումը կապված է հորմոնների գործունեության հետ, օրինակ՝ անդրոգենների, որոնք կանանց դարձնում են ուժեղ ու կենսունակ, միևնույն ժամանակ նպաստում են մեջքի հատվածում ճարպերի կուտակմանը, ինչի հետ կապված էլ կազմվածքը նմանվում է գմբեթի:

Այստեղ իր ազդեցությունը կարող է ունենալ նաև կորտիզոլ հորմոնը, որը կանանց ուրվագիծը դարձնում է առավել ուղիղ:

Կեշդանը կարծում է, որ այն երկրներում (Ճապոնիա, Պորտուգալիա, Հունաստան), որտեղ կանայք տնտեսական ոլորտում ստորադաս կարգավիճակ ունեն, բարակ մեջքը գնահատվում է հատկապես բարձր: Իսկ ահա Դանիայում, Մեծ Բրիտանիայում ու այլ երկրներում, որտեղ տղմարդկանց ու կանանց միջև հավասարություն կա, բարակ իրաններ հազվադեպ են հանդիպում:

 

 

Աղբյուր