Ահա ինչպես պետք է ուշադրություն գրավել

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ձմռան ցուրտ առավոտ էր: Բոլորը, զբաղեցնելով քիչ թե շատ հաստատուն դիրք, հորանջում են: Տրոլեյբուսը լիքն է: Տոմսավաճառը, հակառակը՝ թարմ ու աշխույժ է և ուրախ կանչում է

— Վճարեք, խնդրում եմ:

Տոմսավաճառին մոտ գտնվող ուղևորներից մեկը  տոմս է գնում, մյուսը՝ մշտականն է ցույց տալիս, իսկ ավելի հեռվում գտնվողները կամ լռում են կամ թաքնվում հարևանի հետևում, որովհետև որքան էլ մշտական ունենաս՝  այն դեռ  հանել է պետք: Ախր ցուրտ է և մարդիկ դեռ կիսաքնած են:

Տոմսավաճառը հասավ հետևի հարթակին կանգնածների համար տեսանելի մի տեղ և նորից.

-Վ-ը-ճարում ենք  ուղևորավճարը…

Բոլորը գերադասում են նրա կողմը չնայել՝ կամ քնած են ձևացնում, կամ իբր չեն լսում:

Տոմսավաճառը կրկնում է խնդրանքը: Վերաբերմունքը՝ նույնը:

Այդ ժամանակ նա ասում է.

-Այդպես, ուրեմն չեք լսում, հիմա ցույց կտամ ձեռքերով՝ խուլ-համրերի  համար:

Տասնյակ դեմքեր վայրկենական  շրջվում են նրա կողմը՝ տեսնելու նշաններով թարգմանությունը: Իսկ տոմսավաճառը՝

-Ը-հ-ը,  լսում են… Վ-ը-ճարում ենք  ուղևորության համար…
 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am