ԶԳՈՒՇԱՑԵՔ. Ստամոքսի այրոցի դեմ ԱՅՍ դեղահաբը հալեցրել է 17-ամյա աղջկան. ՖՈՏՈ

Լայնածավալ օգտագործման համար նախատեսված ստամոքսի այրոցի դեղը երիտասարդ աղջկան գրեթե հասցրեց մահվան: Բժշկի կողմից դուրս գրված դեղը դեռահասի մոտ բարդագույն ալերգիկ ռեակցիան առաջացրեց՝ սարսափելի հետևանքներով:

Ալերգիկ ռեակցիայից հետո բժիշկները 17-ամյա Լինն Հոուսի ողջ մնալուն 10% հավանականություն էին տալիս: Պոտենցիալ մահացու հիվանդությունը՝ Սթիվենս-Ջոնսոնի ախտանիշը, ախտահարել է աղջկա ողջ մարմինը, և արդյունքում նրա մաշկը սկսել է այրվել և շերտերով պոկվել:

 

Դեղահաբերի, օշարակի և ներարկման համար լուծույթի տեսքով արտադրվող հաբը լայնորեն հասանելի է դեղատներում և սուպերմարկետներում՝ առանց բժշկի դեղատոմսի:

Таблетки от изжоги расплавили 17-летнюю девушку
Լինն՝ իր մայրիկի Ամանդա Կորլիի հետ

Լիննի սարսափը սկսվեց 2013թ.-ի սեպտեմբերին, երբ նա հանկարծակի հիվանդացավ: Սկզբում աղջիկը ենթադրում էր, որ գրիպով է հիվանդացել, և այդ պատճառով տաքություն ունի: Սակայն շուտով Լիննի վիճակը կտրուկ վատացավ: Աղջկա մարմինը պատվեց կարմիր ցանով և բազմաթիվ մեծ բշտիկներով:
Մյուսն օրն առավոտյան Լիննը պարզեց, որ նույնիսկ չի կարողանում նորմալ շնչել, քանի որ բշտիկները հայտնվել էին նաև նրա կոկորդում և լեզվի վրա: Աղջկա մայրը՝ Ամանդա Կորլին, դստերը գտել էր լոգասենյակի գետնին: Կինն անմիջապես շտապօգնություն էր կանչել և աղջկան հիվանդանոց տեղափոխել: Բժիշկները Լիննին մորֆի տվեցին և հանգստացնող քսուք քսեցին դեմքին և կրծքին: Այդ պահին աղջկա մաշկը սկսեց պոկվել, և հետագա մի քանի օրվա ընթացքում մաշկի մեծ մասը դուրս եկավ: Հատկապես վնասվել էին կուրծքը, ձեռքերը, մեջքը, որովայնը և դեմքը:
Լիննը չորս շաբաթ հիվանդանոցում անցկացրեց, որտեղ նրան անընդհատ մորֆի էին ներարկում: Աղջիկը չէր կարողանում քայլել, խոսել և ստիպված էր անվասայլակ օգտագործել: Հիվանդանոցում անցկացրած ժամանակ Լիննի մոտ ոչ միայն բոլոր թարթիչները, եղունգները և մազերը թափվեցին, այլև կտրուկ կերպով նվազեց նրա քաշը:

Բարեբախտաբար, աղջիկը կարողացավ ապաքինվել և տուն վերադառնալ: Նա հիմա պետք է փորձի համակերպվել իր նոր արտաքին տեսքին:

«Ես միշտ հպարտ էի իմ արտաքին տեսքով, շատ էի սիրում խնամել և հետևել մարմնիս և միշտ իրազեկ էի նորաձևության վերջին միտումներից: Հիմա նայելով հիվանդանոցում արված նկարներին, չեմ կարողանում հավատալ, որ դա ես եմ: Ես հրեշի եմ նման: Հիմա ես հասկանում եմ, թե որքան հաջողակ եմ, որ ողջ եմ մնացել»,- ասել է Լիննը:

Таблетки от изжоги расплавили 17-летнюю девушку

Ըստ վիճակագրական տվյալների՝ Սթիվենս-Ջոնսոնի ախտանիշն անբուժելի է, և դեպքերի 40%-ում մահացու ավարտի է բերում: