10 մարդ, ովքեր ունեն աշխարհի ամենաբարձր IQ-ն

IQ (Intelligence Quotient) անգլերենից թարգմանաբար նշանակում է ինտելեկտի գործակից: IQ թեստը նախատեսված է մարդու ինտելեկտի մակարդակը պարզելու համար: Աշխարհի բնակչության միջին IQ-ն 100 է. մարդկանց մեծամասնությունը թեստից հավաքում է 70-130 միավոր: Անգամ եթե Դուք լավագույնն եք Ձեր բնագավառում, դրանից դեռևս չի հետևում, որ Դուք շատ բարձր IQ ունեք: Բանն այն է, որ IQ-ն նախատեսված է ընդհանուր ինտելեկտը ստուգելու համար, ոչ թե միայն մի բնագավառի գիտելիքները: Ահա ամենաբարձր IQ-ով մարդկանց ցուցակը, ինչպես նաև նրանց IQ միավորները:

 10  Սթիվեն Հոքինգ, 160

Թեպետ Հոքինգը ծնվել է Միացյալ Թագավորությունում, սակայն նրան շնորհվել է ԱՄՆ-ի ամենաբարձր պարգևներից մեկը՝ Ազատության նախագահական շքանշանը: Ժամանակին նա Քեմբրիջում մաթեմատիկայի ուսուցիչ էր: Հոքինգը մեծ ներդրում ունի քվանտային մեխանիկայի բնագավառում: Նա տեսություններ է մշակել սև խոռոչների վերաբերյալ արված կանխատեսումների մասին:

 

 9  Ալբերտ Էյնշտեյն, 160

Էյնշտեյնը ծնվել է Գերմանիայում: Իր ցածր գնահատականների պատճառով նա Իտալիայում չի կարողացել քոլեջ ընդունվել: Այնուամենայնիվ, նրան թույլ տվեցին Շվեյցարիայում ավարտել դպրոցը, քանի որ նա բարձր գնահատականներ ուներ մաթեմատիկայից: Հետագայում նա արժանացել է Նոբելյան մրցանակի՝ գիտության ոլորտում կատարած իր աշխատանքի համար:

 8  Կիմ Ուն Յոն, 170

Կիմը ծնվել է Հարավային Կորեայում: Երեք տարեկանում նա կարողանում էր մի քանի լեզվով խոսել, իսկ տասնչորս տարեկանում նա կարողանում էր այնքան բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծել, որ նրան ցուցադրում էին ճապոնական հեռուստաընկերությամբ: Կիմ Ուն Յոնը մասնագիտությամբ ճարտարագետ էր:

 7  Մերիլին վոս Սավանտ, 185

Ամերիկայում ծնված Մերիլինը կեղծանվան տակ հոդվածներ էր գրում տարբեր ամսագրերի համար: 1985 թ.-ին նա հռչակվեց ամենաբարձր IQ ունեցող կին, և նրա անունը տեղ գտավ Գինեսի ռեկորդների գրքում:

 6  Իսահակ Նյուտոն, 190

Իսահակ Նյուտոնը մասնագիտացած էր ֆիզիկայի մեջ: Թեպետ Նյուտոնն ավելի բարձր IQ ունի, քան Ալբերտ Էյնշտեյնը, համարվում է, որ նրա գիտական աշխատանքը կարևորությամբ զիջում է Ալբերտ Էյնշտեյնի գիտական աշխատանքին:

 5  Լեոնարդո դա Վինչի, 190

Իտալիայում ծնված Լեոնարդո դա Վինչին անհագ հետաքրքրություն էր տածում տարբեր բնագավառների նկատմամբ: Նա ձգտում էր մեկը մյուսի հետևից բացահայտումներ անել, սակայն նա առանձնահատուկ տաղանդ ուներ արվեստի բնագավառում: Նրա վրձնին են պատկանում աշխարհի լավագույն նկարները, ինչպիսիք են «Մոնա Լիզան» և «Վերջին ընթրիքը»:

 4  Գարրի Կասպարով, 190

Խորհրդային Ռուսաստանում ծնված Գարրի Կասպարովը շախմատով սկսեց զբաղվել 11 տարեկանում, իսկ 13 տարեկանում նա արդեն շահել էր չեմպիոնի տիտղոսը: Շատերն են նրան համարում բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը: Նա նաև գրող և քաղաքական ակտիվիստ է:

 3  Քրիստոֆեր Լանգան, 195

Չնայած Լանգանը դպրոցից դուրս է մնացել, նա ամենաբարձր IQ ունեցող մարդկանց շարքին է դասվում: Լանգանի տեսությունները բավականին հայտնի են: Ժամանակին նա համարվում էր Ամերիկայի ամենախելացի մարդը:

 2  Վիլյամ Ջեյմս Սիդիս, 197  

Սիդիսը ծնվել է Նյու Յորքում: Նա գրել սովորել է մեկ տարեկանում, իսկ չորս տարեկանում կարդացել է Հոմերոսի «Ոդիսականի» բնագիրը: Վեց տարեկանում Վիլյամն ուսումնասիրում էր Արիստոտելի «Լոգիկան»: 4-8 տարեկան հասակում Վիլյամը չորս գիրք է գրել: 8 տարեկանում նա տիրապետում էր 8 լեզվի՝ անգլերեն, լատիներեն, հունարեն, ռուսերեն, եբբրայերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ևս մեկ լեզվի, որն ինքն է հնարել: 11 տարեկանում Վիլյամն ընդունվել է Հարվարդի համալսարան: Հասուն տարիքում նա տիրապետում էր 40 լեզվի:

 1  Աբդեսելամ Ջելոուլ, 198

2012 թ.-ին պարզվեց, որ Աբդեսելամի IQ-ն 198 է: Նա բավականին բարդ IQ թեստ հանձնեց, որով ստուգվում էին ինտելեկտի 13 ասպեկտները: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց հավաքել ամենաբարձր IQ միավորը:

 

 

Աղբյուր