Սերյոժայի մահճակալի վրա փռված էր կին…

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Սերյոժայի մահճակալի վրա փռված էր կին…

Նա սկզբում համոզեց ինքն իրեն, որ վախենալու բան չկա, որ կինը ինքն իրեն կհավաքվի: Բայց տեղի ունեցավ հակառակը՝ կինը ավելի ծավալվեց: Ծավալվեց ոչ միայն ամբողջ ննջարանում, այլ նաև խոհանոցում և լոգասենյակում: Անգամ մյուս սենյակը չստացվեց փրկել:

Անգամ դրսից հատուկ դրա համար բերված կատուն և շունը չստիպեցին կնոջը հեռանալ: Սերյոժան գնալով ավելի ու ավելի վատ էր զգում այդ վիճակից: Աշխատանքից հետո նա ստիպված էր հավաքել կատվի հետևից և դուրս տանել շանը:

Սերյոժան որոշեց ամեն բան պատմել հորը: Նա պատմեց  և հայրը նրան պատասխանեց , որ ամեն ինչ շատ վատ է, որ նա հիմա արդեն ոչ միայն ինչ-որ կին է՝ այլ իր կինն է: Եվ, որ այժմ արդեն հասարակ մեթոդներով նրան հնարավոր չէ հեռացնել տնից:

Նրա, կնոջը հեռացնելու, խնդրանքին հրաժարականով պատասխանեցին նաև բոլոր կազմակերպությունները: Չամուսնացածների համար նախատեսված հատուկ ամսագրում Սերյոժան կարդաց, որ կանանց կարելի է թունավորել գուլպաներով: Եվ ինչքան էլ նա բնակարանով թափթփեց կեղտոտ գուլպաները՝ կինը ոչ մի կերպ չթունավորվեց:

Սերյոժայի մոտ առաջացավ ալերգիա: Առաջներում նա սիրում էր աղջիկներին: Հիմա, անգամ աղջիկների նրա վրա նետած պատահական հայացքներից անգամ ուռչում է նրա դեմքը, ճաքում է շուրթը և այլն: Աղջիկներն իմանալով, որ Սերյոժայի կողքին կին կա , նրանից հեռու էին փախչում: Եվ միևնույն ժամանակ ասում էին, որ դա վտանգավոր է և իրենք էլ կարող են վարաքվել:

Ընկերները նրան խորհուրդ տվեցին բուժվել օղիով, որ իբր ընկերներից մեկը օղիով է հեռացրել կնոջը: Սերյոժայի գլուխը նախկինում հազվադեպ ցավում էր միայն առավոտյան ժամերին, իսկ այժմ այն ցավում է գրեթե մշտական:

Սերյոժան նկատեց, որ կինը շատ ուտող էակ է: Նա ուտում է ցանկացած պետքական իրերն անգամ: Առաջին հերթին նա կերավ բոլոր ազատ գումարները, այնուհետև՝ բոլոր ընկերներին և ժամանակը…

Սերյոժան համարձակվեց հիանալի քայլ կատարել: Նա չէր քնում ամբողջ գիշեր: Նրան տանջում էր վախը: Սակայն նա գնում է այդ քայլին: Նա մոտենում է քնած կնոջը, երկար նայում է և սկսում դողալ:

Հետո դուրս է թռնում տնից և վազում հիվանդանոց: Նա երկար ժամանակ կմկմում էր բժիշկի սենյակում.

-Բժիշկ, ինձ մոտ… Դե, դուք որպես տղամարդ պետք է ինձ … Սա շատ ամոթալի է և ինտիմ… Ոչ, ես այսպես չեմ կարող: Թող բուժքույրը դուրս գա:

Շատ են չարչարվում բժիշկն ու բուժքույրը, բայց նրանից ոչինչ չեն կարողանում իմանալ և բուժքույրը ստիպված դուրս է գալիս սենյակից: Սերյոժան ամեն բան պատմում է բժշկին և վերջինս մռայլվում է.

-Ճիշտն ասած, ես գտնվել եմ նման իրավիճակում: Մտածում էի, որ կանցնի, սակայն նա շատ արագ վերածվեց սեփական կնոջ և կրեց խրոնիկական բնույթ…

Նրանք գրկախառնվում են և լաց են լիում միասին 15 րոպե: Բժիշկը նրան դուրս է գրում  առողջ ապրելակերպ և երկար աշխատանք:

Սերյոժան սկսում է զբաղվել սպորտով և առաջ է գնում աշխատանքում: Սակայն նա նկատում է , որ կինը սկսում է զարգանալ: Եվ նա ստիպված է լինում ավելի ու ավելի շատ աշխատել:

Մի անգամ հեռուստացույցով ցույց են տալիս մի հոգեբանի, որը զբաղվում է կանանցով: Հաջորդ օրը Սերյոժան վազում է հոգեբանի մոտ և ասում նրան, որ ինքը կին ունի:  Հոգեբանն ասում է, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, և որ իրականում որ թե ինքը կին ունի , այլ հակառակը՝ կինը Սերյոժային ունի:

Առավոտյան Սերյոժան արթնանում է, ուրախանում է աշխարհով և մտածում է, որ թող կինը տանջվի:

Ահա, թե ինչպիսի լավ մարդիկ են հոգեբանները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am