ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Նոր Կյանք, Սարգսյան, Վ. Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ Քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 5-ից-8 համարների, 6-րդ թաղամասի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, «Տաթևեր» ճոպանուղու, թիվ NN Զինմասերի, Շաքե վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ» ռեստորանային համալիրների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: