Ասում են շիկահերներին ամեն բան հաջողվում է.

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Գալիս է շիկահերը խաղատուն: Ողջ գումարին վերցնում է խաղաքարեր/ֆիշկաներ/, մոտենում է պտտաձողին և բոլոր խաղաքարերը դնում է 23 թվի վրա: Պտտվում է և շարիկն ընկնում է 23 թվի վրա: Նա նորից հաղթած ամբողջ գումարը դնում է 23 թվի վրա: Խաղացնողը ասում է.

-Հենց նոր շարիկն ընկավ 23-ի վրա և հավանականությունը, որ այն նորից կկրկնվի՝ շատ քիչ է:

Ամեն դեպքում նա նորից է դնում 23-ի վրա և նորից հաղթում է: նորից է ամբողջը դնում 23-ի վրա: Խաղացնողը նրան ասում է, որ չի կարող այնպես լինել, որ նորից ընկնի 23-ի վրա: Բայց շիկահերը համառությամբ նորից է դնում: Կարճ ասած, նա սնանկացնում է խաղատունը: Նրան է մոտենում խաղատան ղեկավարը և ասում.

-Ասացեք, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում:

-Դուք հասկանում եք, ես եկել եմ այս քաղաք համար 7 ուղղերթով: Երբ գնացել եմ հյուրանոց, ապա ինձ հատկացրել են համար 7 սենյակը: Երբ գալիս էի խաղատուն և երկար ժամանակ տաքսի էի կանգնեցնում, ապա կանգնեց միայն յոթերորդ մեքենան: Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ դա նշան է, -բացատրում է շիկահերը:

-Իսկ ի՞նչ կապ ունի 23թիվը,-հարցնում են նրան:

-Իսկ մի՞ թե երեք անգամ յոթ հավասար չէ 23:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am