Ամուսինը տուն է գալիս հարբած և իրեն կորցրած: Երբ նա արթնացավ՝ ապշեց… Կարևորը ասել ճիշտ բառեր ճիշտ պահին

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Նախորդ օրվա հելուինի միջոցառումից հետո Ջեկն արթնացավ ահավոր գլխացավով: Նման դեպք Ջեկի հետ հազվադեպ է պատահում, որովհետև նա խմել չի սիրում: Բայց այս անգամ նա չի հիշում, թե ինչպես է տուն վերադարձել: Նա իրեն շատ վատ էր զգում և մտածում էր, որ ինչ-որ վատ բան է արել:

Աչքերը բացելուց հետո առաջինը, որ տեսավ դա պահարանի վրա դրված բաժակով ջուրը և երկու հաբ ասպիրինն էր, իսկ դրանց կողքին՝  մի կարմիր վարդ: Ջեկը նստեց և տեսավ իր հագուստը՝ մաքուր և արդուկած: Նա նայեց շուրջը, ամեն ինչ իդեալական մաքուր էր ու հավաքած,  և այդպես ամբողջ՝ տունը: Նա խմեց հաբերը և փշաքաղվեց՝ տեսնելով իր մեծ սև աչքերը հայելու մեջ: Հետո նա նկատեց հայելու անկյունում փակցված հաղորդագրությունը, որի վրա կնոջ համբույրի հետքի կողքին  գրված էր. «Սիրելիս, նախաճաշը գազօջախին է, ես շուտ եմ դուրս եկել, որ մթերք գնեմ: Ցանկանում եմ երեկոյան  քո սիրած ընթրիքը պատրաստել: Սիրում եմ քեզ. Ջիլիան»:

Նա մտավ խոհանոց, որտեղ նրան էր սպասում տաք նախաճածը սուրճի և առավոտյան օրաթերթի հետ միասին: Նրա տղան  խոհանոցում  նախաճաշում էր: Ջեկը հարցնում է. «Տղաս…Ինչ է պատահել անցած գիշեր?»: «Դե դու տուն ես եկել առավոտյան ժամը 3-ի մոտ, հարբած և խելքդ թռցրած: Դու ընկար սեղանիկի վրա և այն կոտրեցիր, հետո միջանցքում սրտխառնոց զգացիր»: Նա շփոթված հարցնում է տղային. «Իսկ ինչու է ամեն ինչ այսպես իդեալական դասավորված ու մաքուր, իսկ մայրիկը ասպիրին է  պատրաստել և անգամ նախաճաշն է ինձ սպասում»:

Դե ուղղակի, երբ մայրիկը քեզ քարշ էր տալիս ու փորձում էր հանել տաբատդ հանել, դու բղավեցիր. « Զզվանք, ինձ հանգիստ թող, ես ամուսնացած եմ…»: Կոտրված սեղանիկ 239.99$, տաք նախաճաշ՝ 4.20$, երկու հաբ՝ 0.38$…. Ճիշտ պահին ճիշտ բառերն անգին են….:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am