Հետաքրքիր փաստեր աչքերի մասին

1. Շագանակագույն աչքերն իրականում երկնագույն են, ուղղակի հարուստ են շագանակագույն պիգմենտով: Այսօր անգամ կարելի է վիրահատական ճանապարհով շագանակագույն աչքերը երկնագույն դարձնել:

2. Ամեն 12-րդ տղամարդ դալտոնիկ է:

3. Մարդու աչքերը ծնված օրվանից չեն փոխում չափերը, իսկ քիթն ու ականջներն աճում են մինչև մահ:

4. Մարդկային աչքը կարողանում է ընկալել մենակ 3 գունային սպեկտոր. կարմիր, կապույտ ու կանաչ, իսկ մնացածը հանդիսանում են այդ գույների համադրության արդյունք:

5. Մարդու աչքն այնքան նման է շնաձկան աչքին, որ շնաձկների աչքերն օգտագործում են աչքի վրա վիրահատությունների ժամանակ:

6. Մարդն իր կյանքում տեսնում է միջինը 24 միլիոն պատկեր:

7. Աչքերն ուղեղին հաղորում են տեղեկատվության հսկայական ծավալ անգամ մեկ ժամի ընթացքում: Այդ տեղեկատվության ստացման և վերլուծության ծավալները համադրելի են մի քաղաքի ինտերնետ պրովայդերի հզորությանը:

8. Մեր աչքերը ֆիքսվում են 1 վայրկյանում 50 բանի վրա:

9. Մայաները համարում էին, որ շիլությունը գրավիչ է և անում էին ամենը, որպեսզի իրենց երեխաները շիլ լինեն:

10. Շիզոֆրենիան կարելի է ախտորոշել 98,3 տոկոս ճշգրտությամբ՝ աչքերի շարժման պարզ թեստի միջոցով:

11. Մարդիկ և շները միակ էակներն են, ովքեր փորձում են հուշում գտնել՝ նայելով դիմացինի աչքերին, ընդ որում, շները դա անում են միայն մարդկանց հետ:

12. Կանանց 2 տոկոսի մոտ կա հազզվադեպ մուտացիա, որի շնորհիվ նրանց աչքը կարողանում է 100 միլլիոն գույն տեսնել:

13. Տիեզերագնացները չեն կարողանում լաց լինել տիեզերքում, որովհետև արցունքները հավաքվում են գնդիկների տեսքով ու սկսում են մրմռացնել աչքերը;

14. Մեղուների աչքերի վրա մազմզիկներ կան, որոնց միջոցով նրանք ընկալում են քամու ուղղությունն ու թռիչքի արագությունը;

15. Կապույտ աչքերով սպիտակ կատուների մոտ 85 տոկոսը խուլ է:

 

 

 

Աղբյուր