Նա գող է ու իրեն ստոր պահեց. Արմեն Ջիգարխանյանն իրենից 44 տարով փոքր կնոջ մասին (տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեսակապի միջոցով մասնակցել է Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդմանն ու խոսել վերջին մի քանի օրվա ընթացքում իր ամուսնության շուրջ պտտվող լուրերից:

Ինչպես նշում է kp.ru-ն, դերասանն այժմ հոսպիտալացված է: Հայտնի է, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել դերասանի առողջական վիճակը: Ջիգարխանյանը կշարունակի հոսպիտալացված մնալ մինչև շաբաթվա վերջ:

Նշվում է, որ իր շուրջ բարձրացած աղմուկի առնչությամբ Ջիգարխանյանը հիվանդանոցից տեսակապով կապվել է հեռուստահաղորդավար Մալախովի հետ ու հայտարարել, որ կինը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, իրեն «անարդարացիորեն շատ ցավ է պատճառել»:

«Ես պատրաստ չեմ նրան ներել ու վճռականորեն «ո՛չ» եմ ասում նրան: Կարող եմ ավելի կոպիտ արտահայտվել՝ նա իրեն ստորաբար է պահել, նա գող է, ոչ թե մարդ»,-հայտարարել է Ջիգարխանյանը: Դերասանը հավելել է, որ պետք է ինքնուրույն մտածի ու ինչ-որ որոշում կայացնի:

Հայտնի է, որ դերասանի անհետացման, հետո հիվանդանոցում հայտնվելու, ինչպես նաև նրա 38-ամյա կնոջ ոստիկանություն դիմելու վերաբերյալ տեղեկություններ են տարածվել, որոնց շուրջ պարզաբանումներ է տվել 82-ամյա դերասանի մտերիմ ընկերը՝ գործարար Արթուր Սողոմոնյանը, որը Ջիգարխանյանի հետ ընկերություն է անում 1995թ. ի վեր:

Սողոմոնյանը հաստատել է, որ Ջիգարխանյանն իրոք հրաժարվում է կնոջ հետ տեսակցությունից: Սակայն ի տարբերություն կնոջ՝ նա չի դիմել ոստիկանություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան դիմել էր ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ ամուսինն արդեն մի քանի օր է, ինչ անհետացել է:

 

 

Աղբյուր