ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 12 ժամ ջուր չի լինելու

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի  20-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

1. Ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Տիգրան Մեծ պող. 1-ից-15 համարների,

2. Ժամը 09.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Գետափ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: