Այսօր առավոտյան աշխատանքի էի գնում …

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Այսօր առավոտյան աշխատանքի էի գնում: Տրամադրությունս այնքան էլ լավ չէր, բացի այդ ուշանում էի աշխատանքից: Կանգառում ավտոբուս է բարձրանում մի պապիկ ձեռնափայտով: Գրպանից հանեց մանրը և սկսեց հաշվել:

Ձեռքը մեկնում է վարորդին տալիս գումարը և ասում ՝ ես չեմ տեսնում արդյոք հերիքում է, բայց ես հաջորդ կանգառում պետք է իջնեմ:

Ինչքանով, որ ես հասկացա նրա գումարը չէր հերիքում: Զգացի, որ վարորդը հիմա կսկսի բողոքելը, և հանեցի դրամապանակս պապիկի տեղը վճարելու համար:

Այդ պահին տեղի ունեցավ անսպասելին ՝ վարորդը հետ է տալիս գումարը, ասում է ինչ ես ասում հայրիկ ջան, քեզ պահիր: Պապիկին վարորդի նման պահվածքը զարմացրեց և մնացածին նույնպես:

Այսպիսի բարի արարք ես չէի սպասում տեսնել: Պապիկը վերցրեց իր մանրը և կամաց ասաց՝ շնորհակալ եմ:

Իջնելուց առաջ նա կրկին շնորհակալություն հայտնեց վարորդին, ով ասաց՝ առողջ եղիր հայրիկ ջան:

Թվում է, թե սովորական երևույթ է, բայց որքան կարևոր էր դա պապիկի համար, նրա համար դա ուղղակի մանր չէր:

Այդ դեպքը ստիպեց ինձ հավատալ, որ ամեն ինչ դեռ կորած չէ, աշխարհում դեռ բարի մարդիկ մնացել են: Հենց այսպիսի մանր քայլերն են ստիպում մարդուն ապրել և բարձրացնում են մարդու տրամադրությունը մի քանի վայրկյանում:

Շնորհակալություն վարորդին: Բարի եղեք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am