Ամուսնացա՝ ոչ մեծ սիրուց: Այդպես ստացվեց: Կինս այդ մասին գիտեր, այդ իսկ պատճառով…

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ամուսնացա՝ ոչ մեծ սիրուց: Այդպես ստացվեց: Կինս այդ մասին գիտեր, այդ իսկ պատճառով էլ անիմաստ հարցերով չէր ձանձրացնում, հոգիս տակնուվրա չէր անում, և այդ ամենի հետ մեկտեղ ՝ հիանալի տնային տնտեսուհի էր: Ունեինք աղջիկ: Տանը՝ մաքուր, հարմարավետ, իսկ հոգում դատարկություն է:  Դատարկությունը լրացնում էի աշխատանքով, ընկերներով, ֆուտբոլով:  Բայց միևնույնն էր – ամեն տեղ, բայց ոչ տուն, հատկապես , որ աղջիկս տատիկի մոտ էր լինում:

Ահա և այդ օրը չէի ցանկանում տուն գնալ: Այգի, գարեջուր, ընկերներ… Անցավ մեկ ժամ, երկու, երեք… Կնոջս չզանգեցի, քանի որ անհրաժեշտությունը չգտա, և հեռախոսս էլ անջատեցի, որ ինքը չզանգի: բոլորն արդեն ուզում էին գնալ, բայց ես, ինչպես միշտ, տուն գնալ չէի ցանկանում: Ճանապարհին մտա ինչ-որ մի սրճարան և ուզում էի փակել աչքերս, որ այդ մի օրն էլ անցներ:

-Գուշակիր, ո՞վ եմ…

Աչքերս փակեցին ինչ-որ կանացի ձեռքեր: այդ ձայնը ես կտարբերեի միլիոնավոր ձայներից:

-Լեսյա, այստեղ ի՞նչ ես անում:

-Այդքան էլ հետաքրքրիր բան չկա: Մտա ճաշելու, գործուղման մեջ եմ:

Լեսյան իմ առաջին սերն էր: Նրան ճանաչում էի մանկությունից: Մինչև 14 տարեկան եղել ենք ընկերներ, իսկ հետո նրանք տեղափոխվեցին ուրիշ քաղաք: Երեք տարի զանգերով ու նամակներով մենք կապ էինք պահում միմյանց հետ: հետո նա արձակուրդներին եկավ տատիկի մոտ հանգստանալու: Երեք տարվա ընթացքում նա շատ էր փոխվել, և հրաշալի տեսք ուներ: Տեսնելով նրան, չկարողացա դիմակայել և համբուրեցի նրան: Նա նույնպես համբուրեց, կարծես թե նրա ցանկությունն ավելի մեծ էր: Այդ պահից մենք գրեթե չէինք բաժանվում իրարից:

Ամառն անցավ աննկատելի արագ և Ալեսյան վերադարձավ տուն: Անցավ 10 ամիս: Ինձ անընդհատ անհանգստացնում էր մի միտք, թե արդյո՞ ք նա մենակ է: Կարծես գժվում էի: Մտքերը հանգիստ չէին տալիս և չէի կարողանում անգամ քնել: Եվ այդ պատճառով էր, որ երբ նախկին դասընկերուհիս՝ Մարինկան  հրավիրեց իր ծննդյան տոնին ես անմիջապես համաձայնվեցի մասնակցել: Կարծեցի կկարողանամ մի փոքր ցրել մտքերս: Շատ ալկոհոլ խմեցի, իսկ երբ արթնացա՝ ինձ գտա Մարինկայի անկողնում:

Այդ օրվանից ես ժամանակ առ ժամանակ այցելում էի Մարինկային: Նա ինձանից ոչինչ չէր պահանջոմ, այլ հակառակը՝ ինձ էր նվիրում գիշերներ ր անըհդահատ ասում, որ սիրում է:  Սա համարում էի դեղ մոռանալու Ալեսիայի մասին: Իսկ Մարինկայի վիճակը և զգացմունքները ինձ ընդհանրապես չէին անհանգստացնում;

Ժամանակն անցնում էր: Հուհիսին Ալեսիան կրկին եկավ: Նա ավելի գրավիչ ու հմայիչ էր դարձել: Ես երջանիկ էի: Մենք երկար ժամանակ էինք անցկացնում միմյանց հետ: Դժվարությամբ, բայց սպասում էր…

Այդ գիշեր նրան ճանապարհեցի մինչև նրա տատիկի բակ:

-Չեմ ուզում տուն գնալ,- փաթաթված ասում էր Ալեսյան,-ես…,ես… սիրում եմ քեզ…

Մենք մտանք նրանց բակ և այնտեղ էլ տեղի ունեցավ այն, ինչին ես այդքան երկար ժամանակ սպասում էի: տեղի ունեցածը նման չէր նրան, որ տեղի էր ունենում Մարինկայի հետ: Սրանք անմոռանալի պահեր էին…

  • Լսիր Լես, գուցե զագսում դիմում գրենք…, ասացի ես նայելով նրա գեղեցիկ ու կանաչ աչքերի մեջ:
  • Ինձ ամուսնության առաջա՞րկ ես անում, հարցրեց Ալեսյան,- ինչու՞ չէ: Աշնանը, իսկ այդ ընթացքում կասեմ ծնողներիս:

Կյանքը շարունակվում էր իր հունով ընթանալ : Ես չէի հիշում Մարինկային: Բայց հանկարծ, նրանից հաղորդագրություն ստացա, որում ասվում էր, որ ինքն արդեն 14 շաբաթ տևողության հղի է, և կարծում է, որ ինձ համար միևնույն չէ , թե ինչ կլինի:

Մտածմունքներից  չէի կարողանում աշխատել: Ինձ տուն ուղարկեցին: Բայց տուն չգնացի, այլ գնացի ուղիղ Ալեսյաենց տուն, ու նրան հանդիպեցի բակում: հեռվից անգամ նրան տեսնելիս կորցնում էի ինձ:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեց Լեսյան,-դեմքիդ գույն չկա:

— Լես, մի բան կա, խնդրում եմ առանց ընդհատելու լսիր ինձ,- ասացի նրան և սկսեցի պատմել: Ալեսյան լսում էր անձայն և կծում էր շուրթերը: Աչքերը արցունքներով էի լցվել: Ես նրան ասում էի, որ եթե Մարինկան չցանկանա հեռացնել երեխային, ես կօգնեմ նրան: Ցանկանում էի գրկել նրան, բայց նա ինձ հեռացրեց ինձ:

-Ես պետք է մտածեմ, այսօր ինձ չզանգես, իսկ հիմա գնա տուն, — ասաց Ալեսյան;

Նա ինձ ուղեկցեց մինչև դարպասները և մեղմ ժպտաց: Ես հույս ունեի, որ մեղ մոտ ամեն բան լավ կլինի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am