Առաջին հայացքից մարդու մասին մի դատեք

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Աշխատում եմ խոշոր ընկերությունում, որպես բաժնի պետ: Մեր գրասենյակում աշխատում էր մի բանվոր: Նրան բոլորը Սեմյոնիչ էին անվանում: 60 տարեկան էր, կոպեկներ էր ստանում, կահույքն էր վերանորոգում, կողպեքներն էր յուղում,  լույսերն էր փոխում և այլն: Բոլորը, անգամ ամենաերիտասարդ աշխատողները նրան «դու»-ով էին դիմում: Իսկ նա միշտ առույգ էր, կոկիկ հագնված ու բարեհամբույր: Ես իմ մեջ զարմանում էի՝ գրագետ խոսք, ամեն ինչից գազափար ուներ՝ սկսած քաղաքականությունից, մինչև ճիշտ սննդակարգն ու ավիոշինարարությունը: Իր մասին երբեք ոչինչ չէր պատմում…

Եվ հանկարծ զանգ հիվանդանոցից: Գիշերը նրա շտապ օգնությունը  տարել էր տնից, իսկ առավոտյան նա մահացել էր: Սրտի կաթված, պարզվում է՝ ոչ առաջինը: Աշխատավայրում պսակ պատվիրեցինք և ամենաերիտասարդին ուղարկեցինք թաղում: Աշխատակիցը թաղումից եկավ այլայլված ու պատմեց. Շատ մարդ կար՝ ամբողջ երկրից: Պարզվում է մեր Սեմյոնիչը գնդապետ էր, երկու անգամ Աղվանստանում էր եղել, Կարմիր աստղի երկու շքանշան էր ստացել: Վիրավորվել էր, հետո Ակադեմիայում էր դասավանդել: Ազատվել էր և բարձր պաշտոնում աշխատել գիտահետազոտական ինստիտուտում: Իսկ մեզ մոտ էր, որովհետև տանը մոտիկ էր և առողջականը լավ չէր, ապրում էր մենակ և ցանկանում էր մարդկանց մոտ լինել: Պարզվում է բոլորը, բացի մեզանից, նրան հարգում էին: Ամաչում եմ…

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am