Զգացմունքային վամպիրների 4 տեսակ: Ինչպես նրանցից պաշտպանվել

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մարդուց ամենաշատ էներգիան խլում է մյուսների հետ շփումը: Այդ շփումը կարող է լինել պոզիտիվ, տրամադրություն բարձրացնող կամ հոգնեցնող: Կան մարդկանց տեսակներ, որոնք կարծես ձեզանից ուղղակի էներգիա է խլում: Հենց դրանց էլ անվանում են էմոցիոնալ կամ էներգետիկ վամպիրներ:  Նրանցից ամենաչարակամները  կարող են համոզել, որ դուք անպետք մարդ եք և ոչ ոքի չեք հետաքրքրում: Ավելի քիչ նեգատիվները ուղղակի կարող են Ձեր գլխում տհաճ մտքեր թողնել, որոնք իջեցնում են Ձեր ինքնագնահատականը:

Եներգիան խնայելու համար, պետք է պաշտպանվել նման անհատներից: Սկզբի համար  պարզենք, թե ինչպես է հնարավոր հասկանալ, որ Ձեր առջև էներգետիկ վամպիր է.

  • կոպերը ծանրանում են, ննջելու ցանկություն է առաջանում,
  • տրամադրությունը կտրուկ ընկնում է
  • ուտելու ցանկություն է առաջանում
  • սկսում եք հուզվել, դեպրեսիա եք զգում
  • նվաստացած եք զգում:

Այժմ ուսումնասիրենք վամպիրների տեսակը և ինչպես պայքարել դրանց դեմ.

  1. Նարցիս

նրանց նշանաբանն է. « Ես առաջինն եմ» Ամեն ինչ հունուն նրանց է, նրաց համար և նրանց մասին: Նրանց կարծիքով բոլորը իրենց պարտական են: Եթե ինչ-որ բան անում եք ոչ նրանց սցենարով, դառնում են կոպիտ, օտար ու սառը:

Ինչպես պաշտպանվել. Ձեր սպսելիքները միշտ պետք է համապատասխանեն իրականությանը:Աշխատեք չսիրահարվել նրանց և նրանցից փոխադարձ զգացմունք մի սպասեք: Ավելի լավ է նման մարդկանց հետ ընդհանրապես չշփվել: Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ցույց տվեք, թե Ձեր հետ շփումից նրանք ինչ օգուտ կստանան:

  1. Զոհ

Այս տեսակը նյարդայնացնում է իր « խեղճ ես» վերաբերմունքով: Աշխարհը միշտ նրանց դեմ է, նրանք միշտ դժբախտ են: Նրանց մշտական նվնվոցը վերջապես  հունից հանում է դիմացինին:

Ինչպես պաշտպանվել. սահմանեք փափուկ, բայց հստակ սահմաններ: մի փոքր լսեք նրանց, ապա ասեք. «Հուսաով եմ ամեն ինչ լավ կլինի», որից հետո փախցրեք Ձեր հայացքը, դրանոց իսկ գծելով անհրաժեշտ սահմանը:

  1. Աուդիտ

Այս մարդիկ աշխատում են Ձեզ վերահսկել և թելադրել ձեր անելիքը: Նրանք ամեն ինչի մասին կարծիք ունեն: Հիմնականում նրանք խոսքը սկսում են հետևյալ բառերով. «Գիտես քեզ ինչ է պետք ?….»: Իսկ արդյունքում Դուք ձեզ նվաստացած եք զգում:

Աուդիտից պաշտպանվելու հաջողության գաղտնիքը նրանում է, որ  չփորձել վերահսկել աուդիտին: Վստահ եղեք, բայց զոհի դեր մի խաղացեք:

  1. հաղորդավար

Նման մարդկանց Ձեր զգացմունքները չեն հետաքրքրում: Նրանք միայն իրենց մասին են մտածում: Դուք անընդհատ սպասում եք պահի, որ մի բառ ասեք, բայց իզուր: Այս մարդիկ կարող են խոսելիս Ձեզ այնքան մոտենալ, որ զգաք նրա շնչառությունը: Երբ փորձում եք մի քայլ ետ գնալ, նրանք նորից են մոտենում:

Ինչպես պաշտպանվել. Դուք ստիպված կլինեք ամեն ինչ ասել բարձրաձայն՝ընդհատելով նրան: մի քիչ լսելուց հետո քաղաքավարի ասեք. «Անհարմար եմ զգում, բայց  պետք է մեկ ուրիշի հետ էլ խոսեմ» : Եթե դա ասեք նետրալ տոնով, կարող եք ավելի շուտ լսելի լինել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am