5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի անել Դուբայում, հակառակ դեպքում միանգամից բանտում կհայտնվեք

Դուբայ այցելելը երբեմն կարող է վտանգավոր լինել։ Համենայն դեպս, այդպես եղավ ամերիկացի զբոսաշրջիկ Ջեյմի Հերոնի հետ, ում 3 ամսով կալանավորել էին հասարակական վայրում «մերկ» շրջելու համար։ Սակայն, ըստ նրա, ինքը մերկ չի եղել, այլ՝ լողազգեստով։

Այնուամենայնիվ, նա ցանկանում է մարդկանց զգուշացնել, թե ինչ չի կարելի անել Դուբայում։

Ճամպրուկը հավաքելիս ուշադիր եղեք

Related image

Դուբայ պոռնոգրաֆիկ տեսանյութեր կամ նկարներ, ինչպես նաև խոզի միս կամ թմրանյութեր տեղափոխելը խստիվ արգելվում է։ Պոռնոգրաֆիկ տեսանյութեր պարունակող 77 սկավառակ ունենալու համար ոստիկանները 2007 թվականին մի ճապոնացի զբոսաշրջիկի էին ձերբակալել։ Մեկ ուրիշն էլ բանտում էր հայտնվել գրպանում մի քանի գրամ մարիխուանա ունենալու համար։ Երբեմն սովորական դեղերը, այդ թվում՝ ցավազրկողները, նույնպես կարող են խնդիրներ առաջացնել։

Հագնվեք տեղի օրենքներին համապատասխան

dubaibikini.jpg

Դուբայում կանայք պետք է համեստ հագնվեն, և պարտադիր պետք է ծածկված լինեն նրանց ձեռքերն ու ոտքերը։ Լողազգեստ կարելի է կրել բացառապես լողափերում կամ հյուրանոցների լողավազաններում։ Տղամարդիկ ևս պետք է ուշադրություն դարձնեն իրենց հագուկապին։ 2008-ին տեղի ոստիկանությունը 40 զբոսաշրջիկի էր ձերբակալել, ովքեր «անպարկեշտ» հագուստ էին կրում։

Դրսում մի կերեք և մի խմեք

Related image

Ռամադանի ժամանակ օրվա լուսավոր ժամերին արգելվում է դրսում ուտել՝ անկախ նրանից՝ մուսուլման եք, թե ոչ։ Հյուրանոցի ձեր սենյակում, իհարկե, կարող եք ուտել, սակայն ոչ մի դեպքում դրսում ոչինչ չուտեք և չխմեք։

Մի բարձրաձայնեք ձեր սեռական կողմնորոշման մասին

Related image

Դուբայի իշխանություններն ամենևին էլ կենտրոնացած չեն միասեռական զբոսաշրջիկներ գտնելու և պատժելու վրա, սակայն, այնուամենայնիվ, երկրում միասեռականությունն արգելված է։ Ամեն դեպքում խորհուրդ է տրվում Դուբայում չբացահայտել ձեր ոչ ստանդարտ սեռական կողմնորոշման մասին։

Ձեզ զուսպ և համեստ պահեք

Image result for no kissing in dubai

Ըստ տեղի իշխանությունների հրապարակած կանոնների՝ հասարակական վայրերում համբուրվելը, միմյանց ձեռքերը բռնելը համարվում են անպարկեշտ։ Արգելվում է նաև բարձր երաժշտություն լսել կամ պարել։ 2005-ին բրիտանացի մի զույգ ստիպված եղավ մեկ ամիս բանտում անցկացնել, քանի որ ռեստորանում մի կին նկատել էր, թե ինչպես են նրանք համբուրվում, և բողոք էր ներկայացրել։