Ամուսնության առաջին օրը ամուսինն ու կինը որոշում են դուռը ոչ-ոքի առաջ չբացել…

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ամուսնության առաջին օրը ամուսինն ու կինը որոշում են դուռը ոչ-ոքի առաջ չբացել:

Նույն օրը ամուսնու ծնողները գալիս են և թակում դուռը:

Ամուսինն ու կինը նայում են իրար : Ամոսինը ուզում է բացել դուռը, բայց քանի որ, նրանք ունեին պայմանավորվածություն ՝ չի բացում, և  ծնողները հետ են գնում:

Նույն օրը, բայց մի քանի ժամ հետո, գալիս են կնոջ ծնողները:

Կինը և ամուսինը նայում են իրար , բայց քանի որ նրանք համաձայնության էին եկել նախապես, կինը ՝ արցունքն աչքերին, ասում է. – Ես չեմ կարող ծնողներիս հետ այդպես վարվել:

Եվ նա բացում է դուռը:

Ամուսինը ոչինչ չի ասում:

Անցնում են տարիներ: Նրանք ունենում են երկու տղա: Իսկ որոշ ժամանակ հետո էլ ծնվում է աղջիկ:

Նորածին աղջկա պատվին հայրը մեծ միջոցառում է կազմակերպում և հրավիրում է բոլոր ընկերներին:

Գիշերը, երբ հյուրերը գնում են, կինը հարցնում է ամուսնուն, թե ինչու՞ տղաների ծնվելու ժամանակ նա ոչինչ չի կազմակերպել, իսկ աղջկա համար ամեն ինչ այդքան շքեղ էր:

Ամուսինը լսում է և ուղղակի պատասխանում. – Որովհետև, վերջապես ծնվեց նա, ով իմ առջև կբացի դուռը:

Դուստրերն այդքան յուրահատուկ են…

Ձեր փոքրիկ աղջնակը կբռնի ձեր ձեռքը կարճ ժամանակ, բայց ձեր սիրտը կբռնի իր ամբողջ կյանքի ընթացքում:

Դուստրերը հրեշտակներ են….

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am