Հարաբերություններին վերջ տալու 10 շատ հեշտ եղանակ

Ցավոք, ոչ բոլոր հարաբերությունների ավարտն է «մի բարձի ծերանալ»-ը: Այս կամ այն պատճառով շատերը  բաժանման որոշում են կայացնում, ինչը, սակայն, հաճախ դժվար է լինում հայտնել դիմացինին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում հարաբերություններին վերջ տալու 10 շատ հեշտ եղանակ:

  1. Մի՛ ձգձգեք բացատրությունների փուլը:
  2. Եթե հստակ որոշել եք բաժանվել, շփում մի նախաձեռնեք, հանգիստ թողեք նրան:
  3. Բաժանման լուրը հայտնեք անձամբ, այլ ոչ սոցցանցերի միջոցով:
  4. Մի՛ մեղադրեք դիմացինին հարաբերությունների ավարտի մեջ:
  5. Ուղիղ խոսեք ձեր զգացողությունների և զգացմունքների մասին:
  6. Շանտաժի մի՛ ենթարկեք և ինքներդ էլ շանտաժի մի՛ ենթարկվեք:
  7. Մի՛ ասեք, թե բաժանումը ժամանակավոր է, եթե հստակ որոշել եք վերջնական բաժանվել:
  8. Շնորհակալ եղեք միասին անցկացրած երջանիկ պահերի համար:
  9. Նախապես մտածեք, թե ինչ եք ասելու և պատրաստ եղեք դիմացինի արձագանքին:
  10. Բաժանումից հետո մի որոշ ժամանակ ի ցույց մի դրեք ձեր անձնական կյանքը:

 

 

 

Աղբյուր