Եթե նախախնամությամբ Ձեր կյանքում պետք է երջանկություն հայտնվի, ապա այդպես էլ կլինի

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Տրամվայ բարձրացավ մի զույգ: Տղամարդու ձեռքին մթերքներով լի  կապոց կար: Հանկարծ կինը քաշքշում է այդ կապոցը և ասում.

  • Նորից ես յոգուրտը մոռացել? ուրիշ կարագ ես վերցրել, երբ ես վերջապես հիշելու, որ ես պնդուկով և չամիչով շոկոլադ  չեմ ուտում: Քո անուշադրությունը ինձ հունից հանում է:

Տղամարդը նյարդայնացած վերցնում է շոկոլադե սալիկն ու տրամվայի պատուհանից դուրս է նետում:

Դրանից մի րոպե առաջ ուրիշ  տրամվայում…

Տրամվայ է մտնում  մի երիտասարդ:  Նա պատուհանի մոտ նստած մի գեղեցիկ աղջկա է նկատում: Կարծես դա սեր է առաջին հայացքից՝  չէ, որ նա երազում էր ամբողջ կյանքն ապրել այդպիսի կնոջ հետ: Երևի նախախնամությունն ինքն է նրան այդպիսի նվեր մատուցել: Տղան մի պահ կորցնում է խոսելու ունակությունը: Նայց նրան բաց թողնել չի կարելի, պետք է մի բան մտածել: Նա հավաքում է ողջ քաջությունը և մոտենում է աղջկան.

-Դուք այնքան գեղեցիկ եք… կարելի ձեզ հետ ծանոթանալ, իմ անունը Սերգեյ է:

Աղջիկը հայացք է գցում   տղայի վրա.  բարետես է: Նա տղայի շփոթվածությունից ու լարվածությունից  զգում է, որ նա անկեղծ է, բայց  նրա հետ հանդիպել միանգամից  չի կարող և որոշում է  նրա  մտադրություններն իմանալու նպատակով  մի փոքրիկ փորձություն կազմակերպել.

-Առանց շոկոլադե սալիկի չեմ ծանոթանում,- կատակով պատասխանում է աղջիկը:

Տղան շփոթված է. Քիչ է, որ նա աղքատ ուսանող է, այս պահին շոկոլադ որտեղից գտնի: Նա փորձում  է ելք գտնել: Մի թե մի ինչ-որ շոկոլադի պատճառով նրան կկորցնի? Ինչ անել? Նա իրեն երբեք չի ների՝ եթե որևէ ելք չգտնի: Մտքում հուսահատությամբ արտաբերում էր. «Խնդրում եմ օգնեք»:

Այդ պահին անցնում է հանդիպակած տրամվայը և նրա պատուհանից  թռչում է  պնդուկով և չամիչով շոկոլադե սալիկը: Այն սկզբում կպնում է տղայի կրծքին, հետո ընկնում աղջկա ձեռքը: Երկուսն էլ ժպտում են: Ապագա երջանկության սկիզբը դրված է: Նրանք  պատկերացում անգամ չունեին , թե որտեղից հայտնվեց այդ շոկոլադը, բայց այն անպայման պետք է հայտնվեր: Եթե որևէ մեկի կյանքում պետք է երջանկություն հայտնվի, ապա  ոչ  մի մանրունք դրան չի խանգարի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am