Հինգ արտահայտություն, որ ցանկացած տղամարդ ուզում է լսել

Ինձ հանգիստ եմ զգումերբ կողքիս ես

Շատ կարեւոր է մտերիմ մարդուն ասել, որ սիրում ես նրան: Բայց պակաս կարեւոր չէ բարձրաձայնել այն մասին, որ հանգիստ ես զգում նրա կողքին: Դա ուժ կտա նրան եւ կստիպի հավատալ, որ իսկապես պետք է ձեզ: Նման պարզ բաները կենսական նշանակություն ունեն ցանկացած տղամարդու կյանքում:

Ես հավատում եմ քո ուժերին

Բազմաթիվ կանայք կարող են զարմանալ, թե որքան նուրբ կարող է լինել տղամարդու էգոն: Նույնիսկ աննշան խնդիրը կարող է նրան հանել հունից: Կարեւոր է նրան հասկացնել, որ հավատում եք նրա ուժերին, ինչ էլ լինի:

Քեզ բոլորից շատ եմ սիրում

«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունն ամենակարեւոր բանն է: Այդ բառերի կարեւորությունը կնոջը բացատրել պետք չէ: Ամեն դեպքում՝ հույս ունենք: Ցանկացած հնարավորություն օգտագործեք՝ նրան ասելու, թե որքան ուժեղ են նրա զգացմունքները:

Հենց քեզ հետ եմ ուզում լինել

Սեփական ուժերի հանդեպ վստահության պակասը հատուկ է ցանկացած տղամարդու: Եվ հազիվ թե նա երբեւէ ձեզ ասի իր մտավախությունների մասին: Տղամարդը երբեք չի ասի, որ վախենում է կորցնել ձեզ: Սա մի շփոթեք խանդի հետ: Այնպես որ՝ հնարավորինս հաճախ ասեք, որ սիրում եք նրան եւ հենց նրա հետ եք ուզում լինել:

Շնորհակալ եմոր կաս իմ կյանքում

Եվ նորից՝ ցածր ինքնագնահատականի մասին: Նրան ցույց տվեք, որ նա ձեր կյանքի կարեւոր մասն է: Նման պարզ բառերը կարող են նրան խթանել իսկապես զարմանալի արարքներ գործել: Նրան հիշեցնելով իր ներկայության կարեւորության մասին՝ նրան կյանքի նպատակ կնվիրեք:

 

Աղբյուր