Համբուրվելու 10 պատճառ

Ռոմանտիկների համբույրը
Գերմանացի գիտնականներն ապացուցել են, որ համբույրը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու տրամադրության վրա։ Բեռլինի համալսարանում պարզել են, որ առավոտյան 20 վայրկյանանոց համբույրը կապահովի ռոմանտիկ տրամադրություն ամբողջ օրվա համար։
Նիհարեցնող համբույր
Այտի անմեղ համբույրն այրում է 5 կալորիա։ Կրքոտ համբույրի ժամանակ հնարավոր է այրել մինչև 30 կալորիա։ Թողեք տանջող դիետաները և սկսեք համբուրվել։
Իմունիտետն ամրացնող համբույր
Հաճախակի համբուրվելու սիրահարները ավելի քիչ են դիմում բժշկի։ Դա կապված է նրա հետ, որ համբույրի ժամանակ մեր օրգանիզմը սկսում է արտադրել նեյրոպեպտիդներ։ Հենց նրանք էլ ոչնչացնում են ախտածին բակտերիաները և տարատեսակ վիրուսները։ Համբուրվեք և ամրացրեք ձեր իմունիտետը։

Ադրենալինի համբույր

Կրքոտ համբույրը ուղեղում առաջացնում է այն նույն քիմիական ռեակցիան, ինչ ատրճանակից կրակելը կամ բարձ տեղից թռչելը։ Արդյունքում` արյան մեջ բարձրանում է ադրենալինի քանակությունը, և դա նպաստում է ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացմանը։
Ցավազրկող համբույր
Սիրելիի համբույրը կարող է ցավազրկողի դեր կատարել, ինչը 200 անգամ ուժեղ է մորֆիից։ Այնպես որ, եթե ցավում է ձեր գլուխը, ուղղակի խնդրեք ձեր սիրելիին համբուրել ձեզ։
Լռության համբույր
Պատասխանից խուսափելու կամ լռեցնելու ամենալավ տարբերակը համբույրն է։ Համբույրի միջոցով կարող եք խուսափել վեճերից և տհաճ իրավիճակներից։

Ընտանեկան համբույր

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ամուսնական զույգերի 40%-ը ֆրանսիական համբույրը համարում են սիրո դրսևորման ամենալավ տարբերակը։ Հոգեբաններն էլ իրենց հերթին հավատացնում են, որ «խորը» համբույրն էմոցիաների ամենաբուռն ժայթքումն է, որը լավագույն միջոցն է ամուսնալուծությունների դեմ։ Հաճախ կրքոտ համբուրվեք, և ձեր ընտանեկան անդորրը մասամբ ապահովված է։

Հեշտանք` համբույրից
Կանանց 94%-ը սեռական հաճույք է ստանում համբույրից։ Իսկ ոմանք նույնիսկ հեշտանքի են հասնում։ Սակայն դա ավելի քիչ տոկոսն է կազմում` 1-2։ Եվ եթե դուք նրանց թվին չեք դասվում, այնուամենայնիվ, համբուրվեք և հաճույք ստացեք։

Սրտային համբույր

Համբույրը ամենալավ վարժանքն է մարդու սրտանոթային համակարգի համար։ Հենց համբույրի ժամանակ է, որ մարդու զարկերակի աշխատանքը լավանում է՝ հասնելով 150-180  հարված րոպեում կանաց և 110-120 հարված րոպեում տղամարդկանց մոտ։ Այդ իսկ պատճառով համբույրը համարվում է արյան շրջանառության լավացման և տարատեսակ հիվանդություններից կանխարգելման լավագույն միջոց։
Համբույր սթրեսի դեմ
Ամերիկացի հոգեբան Էրիկ Բերնը վստահեցնում է, որ համբույրը կարևոր ծիսակարգ է յուրաքանչյուր մարդու կյանքում։ Նրա կարծիքով` սիրելիի համբույրը լավագույն միջոցն է սթրեսի և դեպրեսիայի դեմ։
Նմանատիպ եզրահանգման է եկել նաև հայտնի պրոֆեսոր Ուոլտեր Տոումենը։ Նա իր ամբողջ կյանքը նվիրել է էմոցիոնալ գերծանրաբեռնվածության դեմ պայքարին։ Տոումենը նույնիսկ ստեղծել է հատուկ կուրս` «հակասթրես» անվանմամբ։ Եվ դրանում իր ուրույն տեղն է զբաղեցնում համբույրի պրակտիկան։