9 նորաձև կոշիկ աշնանային սեզոնի համար. ՖՈՏՈ

Թեպետ  վաղուց օրացույցային աշուն է, բայց  աշնանային տրամադրությունը  Հայաստանում զգացինք  ոչ թե  սեպտեմբերին, այլ հոկտեմբերից:  Այնպես որ հիմա իսկական ժամանակն է մտածել աշնանային զգեստապահարանի մասին: Աշնանային գլխավոր թրենդների մասին մենք արդեն խոսել ենք, այս անգամ հատուկ ուշադրություն դարձնենք կոշիկներին:  Wnews.am-ը ներկայացնում է 9 նորաձև կոշիկ աշնանային սեզոնի համար:

Բոտիլիոններ մեծ բացվածքով

Էլեգանտ այս կոշիկները տեսողականորեն երկարացնում են ոտքերը: Կարելի է համադրել ինչպես տաբատների, այնպես էլ կիսաշրջազգեստների ու զգեստների հետ:

T-Strap 

Այս կոշիկները լավ համադրվում են խիստ դասական կոստյումների հետ, թեպետ դրանց վառ տարբերակները կարելի է կրել նաև ջինսերի հետ:

Չելսի

Անձրևոտ եղանակի համար ամենահարմարավետ կոշիկները, բացի այդ  չելսիները չափազանց ոճային տեսք ունեն:

Օքսֆորդներ

Օքսֆորդներն այս աշուն վառ ու գունավոր են, անսովոր գունային համադրություններով: 

Լոֆերներ

Այս սեզոն չափազանց ակտուալ են զամշե կոշիկները, հատկապես ոչ անձրևային եղանակին զամշե լոֆերները անփոխարինելի են:

Սպորտային կոշիկներ 

Դրանք շարունակում են ակտուալ մնալ. աշխարհի ամենահայտնի աղջիկները ՝ Ջիջի Հադիդն ու  Քենդալ Ջենները մեծ դեր ունեն այս հարցում: Նրանք շարունակում են սպորտային կոշիկներ կրել ամենուր, միայն թե այս սեզոն  կոշիները դարձել են առավել ներկայանալի՝ պատված են տարատեսակ զարդերով, քարերով ու նախշերով:

Մետալիկա

Հնարավոր է առաջին հայացքից տպավորություն ստեղծվի, թե այս կոշիկները դժվար են համադրվում առօրյա կերպարների հետ, բայց նայելով նորաձևության ցուցադրություններն ու բլոգերների կերպարները, համոզվում ենք, որ այդպես չէ: Եթե ուզում եք թարմություն հաղորդել աշնանային կերպարներին, մետալիկան անփոխարինելի է այս սեզոն:

Բարև 80-ականներից 

80-ականներին ակտուալ երկարաճիտ կոշիկները վերադարձել են: Մուլտհերոսններին հիշեցնող այս կոշիկները լավ են համադրվում առօրյա կերպարների հետ՝ skinny ջինսեր, տունիկաներ, կիսաշրջազգեստներ:

Սրածայր բոտֆորտներ

Բոտֆորտները մի քանի սեզոն է, չեն կորցնում իրենց ակտուալությունը, միայն թե այս անգամ դրանք առավել վառ են, ցանկալի է կարմիր և սրածայր, երկարությունը՝ որքան երկար, այնքան լավ:

 

 

Աղբյուր