Որդու ծնվելուց մի քանի օր առաջ ամուսինը ասաց, որ չի սիրում նրան. Ահա թե ինչ եղավ դրանից հետո

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Երբ ես հղի է իմ առաջնեկով, մեր կյանքում վերջապես շատ բան կարգավորվեց։ Մենք գնեցինք մեծ տուն երկու ավտոմեքենա ․․․թվում էր թե ապրիր ու վայելիր։ Բայց ծննդաբերությունից առաջ ամուսնուս հետ տեղի ունեցավ խոսակցություն, որից հետո այդ կատարյալ պատկերը թղթե տնակի նման քանդվեց։ Նա ասաց․ «Ես քո հետ եմ մնում միայն հանուն երեխայի, ես քեզ այլևս չեմ սիրում։>>

Մտածելով երեխայի մասին, ես ներեցի ամուսնուս։ Ես այդպես ասեցի։ Բայց ներսում ես անհանգիստ էի, որովհետև սպասում էի, որ ամեն վայրկյան նա ինձ ու երեխային կլքի։ Իմ որդին ծնվեց ուրբաթ օրը, հուլիս ամսին։ Նա այնպես անմեղ էր ու հրաշալի, և նա պատկերացում չուներ թե ինչ է կատարվում իր մոր աշխարհում։

Մեկ ամիս անց ես գտա այս պահվածքի պատճառը։ Ուրիշ կին։ Հինգ տարի առաջ նա իրեն սիրուհի էր գտել։ Այդ բացահայտումը դրդեց ինձ թողնել բոլոր հույսերը երջանիկ ընտանիքի մասին, վերցնել որդուս և լքել նրա տունը։

Մենք հայտնվեցինք վարձով բնակարանում, ինձ ուղղակի ուտում էր դեպրեսիան։ Չարությունը, վախը, զայրույթը և խելագար պատասխանատվությունը խառնվել էին իմ հոգում մի թունավոր կոկտեյլի մեջ։ Ես հաճախ էի լաց լինում, բայց անում էի դա այնպես, որ որդիս չտեսներ։ Երբ երեխան դարձավ չորս ամսեկան, ես հասա վերջնակետին։ Ես վերջին անգամ վիճեցի ամուսնուս հետ, և երբ նա դուրս վազեց տնից, ես պարկեցի գետնին լոգարանում ու սկսեցի լաց լինել։ Եվ այդ պահին լսեցի մի ձայն․ <<Ես չեմ ուզում ապրել>>։

Հենց այդ պահին իմ մեջ հայտնվեց մի ուժ, որի շնորհիվ ես գիտացեցի, որ այլևս երբեք չեմ թուլանա։ Ես վերացրեցի իմ մեջի ամբողջ բացասականը։ Հենց նույն օրը ես հավաքեցի իմ իրերը, և մենք գնացինք իմ եղբոր մոտ։ Ես ինձ զգում էի այնպես անկախ և ուժեղ, որ այն երկու ժամը, երբ մենք ճանապարհին էինք, ես խաղում և ծիծաղում էի իմ տղայի հետ։

Այդ ժամանակ ես հասկացա, որ նա իմ փրկությունն է, գլխավոր պատճառը ապրելու և ուրախանալու կյանքին։ Ես նորից սկսեցի ծիծաղալ և սիրել մարդկանց, հասկացա, որ երջանկությունը դա ներսից եկող մի բան է։

Եվ ահա այսպիսի դաս ես քաղեցի․․․
Իմ գլխավոր սխալը այն էր, որ ես թողել էի իմ կյանքը և ամբողջովին տարվել էի իմ ամուսնով։ Ես նույնիսկ չէի ապրում։ Ուղղակի գոյատևում էի այդ պայմաններում։ Որպեսզի կարողանաս ապրել քո կյանքով, պետք է ազատել հոգին և վայելել սեփական ունիկալությունը։  Միայն այդ դեպքում է սերը ուրիշ մարդու հանդեպ բերում երջանկություն, այլ ոչ թե դառնում մշտական վախ կորցնել այն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am