Այսքան փոքր տարիքում նրանք ձեզանից շատ ավելի հարուստ են․ ահա մոլորակի 5 ամենահարուստ երեխաները

Միլիոնավոր դոլարներ աշխատելը հեշտ բան չէ․ մարդկանց մեծ մասն անգամ մի փոքր հույս չունի, որ երբևէ միլիոնատեր կառնա։ Իսկ այս երեխաներն ապացուցում են, որ տարիքն ամենևին կապ չունի, միակ կարևոր գործոնն աշխատասիրությունն է։

Ահա ձեզ ենք ներկայացնում մեր մոլորակի ամենահարուստ երեխաներին։

Մեր օրերում գումար վաստակում են ոչ միայն ֆիզիկական աշխարհում, այլ նաև՝ վիրտուալ։ Օրինակ՝ Էվանը 7 տարեկան էր, երբ YouTube-ում ալիք բացեց և սկսեց պատմել խաղալիքների ու դրանց վերաբերյալ իր կարծիքի մասին։

Նրա յութուբյան ալիքն արդեն 4․6 միլիոն հետևորդ ունի, իսկ տեսահոլովակները՝ ընդհանուր առմամբ՝ 1․2 միլիարդ դիտում։ Եվ ընդամենը խաղալիքների մասին խոսելով՝ 9-ամյա Էվանը տարեկան 1 միլիոն դոլար է աշխատում։

Image result for evan evantube

Ջեքի Իվանչոն 10 տարեկան է, սակայն արդեն մեծ գումարներ է աշխատում։ Ջեքին երգչուհի է, իսկ մուլտիմիլիոնատեր դարձել է իր ձայնասկավառակների լայնածավալ վաճառքի շնորհիվ։

Իսկ Էլ Ֆենինգն ընդամենը 8 տարեկան հասակում արդեն շատ ավելի հարուստ էր, քան իր հասակակիցները։ Նա դերասանուհի է և բազմաթիվ ֆիլմերում է նկարահանվել։ Նա տարբեր դերեր սկսել է խաղալ դեռ 3 տարեկան հասակից։

Իզաբել Բարեթին հաճախ կարելի է տեսնել գեղեցկության մրցույթների ժամանակ։ Ահա, թե ինչպես է նա հարստացել։ 9-ամյա աղջնակը 6 տարեկան հասակից մասնակցում էր տարբեր մրցույթների և հաղորդումների, ինչի շնորհիվ այժմ նրա կարողությունը կազմում է 2 միլիոն դոլար։

Արքայազն Ջորջն ընդամենը 2 տարեկան է, բայց միլիարդատեր է։ Ոչ, նա չի աշխատում, փոխարենը դեռ նոր է սկսել քայլել և անգամ լավ չի կարողանում խոսել։ Բանն այն է, որ նա Արքայազն Ուիլիամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի զավակն է, ինչը նշանակում է, որ հավանաբար իր ողջ կյանքի ընթացքում նա ոչնչի կարիք չի ունենա։

 

 

Աղբյուր