Հայ հայտնիները՝ Just Black-ի առաջին հավաքածուի ցուցադրությանը

Երեկ հայկական շոու բիզնեսի, նորաձևության և մշակութային ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև ֆեյշն բլոգերները հավաքվել էին տեսնելու Just Black-ի առաջին հավաքածուի նմուշները: Հայկական նորաձևության մեջ այն առաջին բրենդն է, որը ներկայանում է բացառապես սևի տարբեր երանգների լուքերով՝ հագուստից մինչև աքսեսուարներ՝ նախատեսված տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Առաջին ցուցադրության ժամանակ ներկայացվեց 42 լուք:

Just Black բրենդի հիմնադիր Գայանե Մանուկյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ սկսվել է սև կետից, ինչն էլ հանդիսանում է բրենդի կարգախոսը. «Սև գույնը միշտ ինձ ոգեշնչել է, և միշտ ցանկացել եմ կոտրել այն կարծրատիպը, որ հայերը սև են հագնում, մռայլ են: Փորձել եմ սևն ավելի դրական կողմից ներկայացնել և գուցե մի օր այն դառնա ազգային ոճային բրենդ: Ոգեշնչվել եմ հայի ազատատենչ պայքարող ոգուց, որի փոքրիկ հաղորդագրությունները երևում էին պատրոնդաշի տեսքով և, իհարկե, Ավրորա նախագիծն է ինձ շատ ոգեշնչել որպես հայի ոգու վերածնունդի նոր սկիզբ»:

IMG_6229 copy
IMG_6231 copy
IMG_6239 copy
IMG_6241 copy
IMG_6243 copy
IMG_6248 copy
IMG_6251 copy
IMG_6257 copy
IMG_6260 copy
IMG_6264 copy
IMG_6271 copy
IMG_6274 copy

Ինչպես Գայանեն է նշում, հավաքածուն թիմային աշխատանքի արդյունք է. դիզայներական նրբությունները քննարկել և խորհրդակցել է ոլորտի լավագույն մասնագետների հետ: «Հավաքածուն նախատեսված է բոլոր աղջիկների համար, չկա բնորոշում, որ այն նախատեսված է, օրինակ, ազատատենչ, խիզախ աղջիկների համար: Թե՛ դասական ոճը նախընտրող, թե՛ սպորտային, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց  համար: Հագուստը լինելու է հասանելի, գնային քաղաքականությունը մեկ շաբաթից պարզ կլինի: Just Black-ը հասանելի է լինելու օնլայն հարթակում և ներկայացված է լինելու բացառապես սև տեսակով»:

IMG_6302 copy
IMG_6305 copy
IMG_6307 copy
IMG_6310 copy
IMG_6313 copy
IMG_6319 copy
IMG_6328 copy
IMG_6344 copy
IMG_6347 copy
IMG_6380 copy
IMG_6387 copy

Գայանեն նշում է, որ այս փուլում ամուսինը՝ Վաչեն, իր առաջին օգնականն է եղել, քանի որ թողել է սկսել այս նախագիծն ընտանիքից ժամանակ խլելու հաշվին. «Դա ամենամեծ օգնությունն էր ինձ համար: Վաչեն ընթացքում նաև ճիշտ խորհուրդներ էր տալիս, օրինակ՝ ինչ կկրեր նա կամ ինչն էր հավանում»,- եզրափակեց Գայանեն:

IMG_6410 copy
IMG_6413 copy
IMG_6418 copy
IMG_6420 copy
IMG_6425 copy
IMG_6429 copy