Համատեղելիություն ըստ արևելյան հորոսկոպի: Ահա, որ զույգերին է երջանկություն սպասվում:

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Համատեղելիության հորոսկոպը կօգնի ձեզ իմանալ, թե ով կարող է ձեզ համար իդեալական զույգ լինել, իսկ ում հետ պետք չէ հարաբերություններ ունենալ:

 

Առնետ

Տարիներ: 1948, 1960, 1972, 1984, 1996

Առնետներին աստղագետները խորհուրդ են տալիս հարաբերություններ կառուցել Վիշապների, Կապիկների և Ցուլերի հետ: Փոքր ինչ հաջողությամբ կարող է փսակվել նաև Ձիերի հետ հարաբերությունները:

 

Ցուլ

Տարիներ: 1949, 1961, 1973, 1985, 1997

Ցուլերի համար առավել հաջող կդասավորվեն Օձերի, Առնետների, Վիշապների, Ճագարների, Կապիկների, Խոզերի և հենց Ցուլերի հետ հարաբերությունները: Նրանց պետք է խուսափել հատկապես Շներից և Ոչխարներից:

 

Վագր

Տարիներ: 1950, 1962, 1974, 1986, 1998

Վագրերին խորհուրդ է տրվում խուսափել Օձերի և Վիշապների հետ հարաբերություններից: Ավելի հարմար տարբերակ են Ձիերը, Շները, Ցլերը, Առնետներն ու Աքլորները:

 

Ճագար կամ Կատու

Տարիներ: 1951, 1963, 1975, 1987, 1999

Այս տարեթվերին ծնված մարդկանց համար իդեալական զույգ կլինեն Ոչխարները, Շները և Խոզերը: Հակառակ պատկերը կլինի Աքլորներ, Առնետների և Վագրերի դեպքում:

Վիշապ

Տարիներ: 1952, 1964, 1976, 1988, 2000

Վիշապներին առավել հաջող զույգ կկազմեն Առնետները, Օձերը, Կապիկներն ու Աքլորները: Իսկ ահա Շների հետ հարաբերություններից նրանք պետք է խուսափեն:

 

Օձ

Տարիներ: 1953, 1965, 1977, 1989, 2001

Օձերը փոքր ինչ առանձնանում են յուրահատկությամբ և այդ պատճառով նրանց հարմար տարբերակները քիչ են: Այդ տարբերակներն են Ցլերն ու Աքլորները: Մնացած բոլորի դեպքում երջանկությունը ապահովված չէ:

 

Ձի

Տարիներ: 1954, 1966, 1978, 1990, 2002

 

Ձիերը երջանկություն կարող են գտնել Վագրերի, Շների, Ոչխարների, Վիշապների և Օձերի հետ: Առնետների հետ միասնությունը ամենայն հավանականությամբ կփսակվի անհաջողությամբ:

 

Ոչխար կամ Այծ

Տարիներ: 1955, 1967, 1979, 1991, 2003

 

Այծերն առավել երջանիկ  կլինեն Խոզերի, Ճագարների, Ձիերի և Վիշապների հետ: Առավել վատ համատեղելիությունը Առնետներ, Ցլերի ու Շների հետ է:

 

Կապիկ

Տարիներ: 1956, 1968, 1980, 1992, 2004

 

Կապիկները նույնպես առանձնանում են որոշակի առանձնհատկությամբ: Նրանց համար առավել հարմար զույգ կլինեն Վիշապներն ու առնետները:  Կապիկները պետք է հեռու մնան Վագրերից:

 

Աքլոր

Տարիներ: 1957, 1969, 1981, 1993, 2004

Աքլորներին կտրականապես պետք է մոռանալ հենց Աքլորների հետ հարաբերությունների մասին: Նրանց համատեղելիությունը շատ ցածր մակարդակի վրա է: Աքլորներին երջանկություն է սպասվում շատ այլ դեպքերում՝ Ցլերի, Օձերի, Վիշապների, Վագրերի, Ձիերի, Կապիկների, Խոզերի հետ:

 

Շուն

Տարիներ: 1958, 1970, 1982, 1994

 

Ամենաերջանիկ միասնությունը Շների համար կստացվի Օձերի, Վիշապների և Վագրերի հետ: Դրան հակառակ՝ երջանկության հավանականությունը քիչ է Աքլորների հետ հարաբերություններում:

 

Խոզ

Տարիներ: 1959, 1971, 1983, 1995

Աստղագետները Խոզերին երջանկություն են խոստանում, եթե նրանք ընտանիք կառուցեն Ճագարների, Ոչխարների, Առնետների, Ցլերի, Վիշապների, Վագրերի, Աքլորների և Շների հետ: Իսկ Կապիկների, Խոզերի ու Օձերի դեպքում, նրանք այդ երջանկությունը խոստանալ չեն կարող:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am