Այս զույգը երեխա չունենալով որդեգրեց եռյակ, որից հետո տեղի ունեցավ անսպասելին

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Սառա և Էնդի Դժաստիսները ծանոթացան համալսարանում սովորելիս և մինչև օրս չեն բաժանվել: Երկար ժամանակ հանդիպելուց հետո որոշեցին ամուսնանալ: Նրանց միացյալ կյանքը տխուր էր դարձնում մի փաստ — 3 ու կես տարի միասին ապրելու հետո նրանք այդպես էլ չկարողացան երեխա ունենալ:

Բժիշկներն ասացին, որ Սառան կարող է հղիանալ միայն արհեստական /ԷԿՕ/ ճանապարհով: Այդ պրոցեսը արժեր  30 000 – 60 000 Ամն դոլլար, և բացի այդ հաջողության հավանականությունը 10 % էր:

Նրանք հրաժարվեցին ԷԿՕ-ից և որոշեցին երեխա որդեգրել: Սառան և Էնդին գտան մի հղի կնոջ, որը չէր ցանկանում պահել իր երեխային և որոշել էր ծնվելուց հետո անմիջապես հանձնել մանկատուն: Ամուսինները պայմանավորվեցին որդեգրել նորածնին: Բայց, երբ նրանք հերթական ստուգումից հետո իմացան, որ ծնվող երեխան ոչ թե մեկն է, այլ լույս աշխարհ են գալու երեք փոքրիկ, նրանց ուրախությունը եռապատկվեց:

Ամուսինները որոշեցին երեքին / մեկ տղա և երկու աղջիկ/ էլ որդեգրել:

Երջանիկ ծնողները երեխաներին անվանեցին հետևյալ անուններով — տղան՝Դժոելեմ, աղջիկներին՝ Հաննա և Էլիզաբետ:

Մեկ շաբաթ անց Սառայի և Էնդիի կյանքում հրաշք կատարվեց: Նրանք իմացան Սառայի հղիության մասին:

Երբ Սառան հետազոտվեց, այս անգամ նրանց ուրախությունը հնգապատկվեց: Ամուսինները սպասում էին երկվորյակների՝ Աղջիկ ու տղա: Մի ժամանակ այս գեղեցիկ զույգը երազում էր երեխա ունենալու մասին, իսկ այժմ աննկարագրելի ուրախ էին:

Այժմ նրանք դաստիարակում են հինգ երեխաներին:

Չնայած այն ամենի, որ հինգ երեխա պահելը շատ դժվար է, այնուամենայնիվ ծնողները երջանիկ են:

,,,նկար,,,

Երբեք պետք չի հուսահատվել և զենքերը ցած դնել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am