Ընձառյուծը հարձակվեց կոկորդիլոսի վրա, ու 20 րոպե մահացու մենամարտ մղեցին․ կկռահե՞ք, թե որ մեկը հաղթեց. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Հիանալի կադրեր է անմահացրել լուսանկարիչ Քրիս Բրանսկիլը բրազիլական Մատու-Գրոսու նահանգի գետերից մեկում: Ընձառյուծը երկար ժամանակ դարանակալել էր գետի ափին, մինչև որ նկատեց ալիգատորին: Մեծ կատուն ցատկեց հսկա սողունի վրա, բռնեց ժանիքներով ու սպանեց՝ կծելով ու փշրելով ալիգատորի գանգը: Ընդհանուր առմամբ՝ մենամարտը տևեց 20 րոպե:
Հետաքրքրական է, որ ընձառյուծները հազվադեպ են հարձակվում կոկորդիլոսների վրա, էլ ավելի հազվադեպ է լինում լուսանկարել այդ պահը: