Ի՞նչ են ասում քո պզուկները քո մասին.

Միշտ մտածում էի, որ ամեն ամիս դնչիս շրջանում դուրս տված պզուկները հորմոնային խանգարման պատճառով են: Բայց որքան մեծ էր զարմանքս, երբ մաշկաբանս, նայելով քթիս վրա դուրս տված պզուկներին խորհուրդ տվեց ստուգել արյան ճնշումը: Արդյունքում ես ծանոթացա մի նոր (իսկ իրականում հին) գիտութան hետ, որը կոչվում է դեմքի քարտեզավորում: Սա ընդունված է համարել մաշկային խնդիրների լուծման բանալին:
Դեմքի քարտեզավորումը ներկայումս առաջատար դիրք է գրավում բազմաթիվ կլինիկաներում՝ իր մեջ համատեղելով Այուրվերդայի և հին չինական բժշկության գիտելքները, որոնք հավելված են մաշկաբանության գիտելիքներով և պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են կապված դեմքի առանձին մասերը մարմնի որոշակի մասերի հետ։ Համաձայն այս գիտության դեմքի տարբեր մասերում հայտնվող պզուկները խոսում են տարբեր խնդիրների մասին, և օգտագործելով դեմքը որպես քարտեզ, դուք կարող եք ոչ միայն լուծել առաջացած ցանի խնդիրը, այլև կանխել լուրջ առողջական բարդացումները վաղօրոք:

1 և 2. Մարսողական համակագ — ֆասթ ֆուդ քիչ  օգտագործեք, նվազեցրեք յուղային ուտեստների քանակը ձեր դիետայում, ավելացրեք ջրային շատ մաս պարունակող ուտելիքի քանակը, ինչպիսին օրինակ վարունքն է:
3. Լյարդ — նվազեցրեք ալկոհոլի և կաթնամթերքի քանակը ձեր սննդակարգում։ Սա նաև այն զոնան է, որտեղ սննդային ալերգիաները առաջինն են ի հայտ գալիս. այնպես որ ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին։ Բացի դրանից ամեն օր կես ժամանոց թեթև մարզանքներ արեք և նորմալ քնեք, որպեսզի ձեր լյարդը հասցնի հանգստանալ:

4, 5, 7 և 8. Երիկամներ — Ամեն բան աչքերի շուրջ, այդ թվում նաև մուգ օղակները, խոսում են ջրազրկման մասին, այնպես որ շատ հեղուկ օգտագործեք։ Հրաժարվեք սուրճից և ալկոհոլից, դա կնվազեցնի ջրազրկամ աստիճանը։

6. Սիրտ — Ստուգեք ձեր արյան ճնշումը և վիտամին B-ի մակարդակը։ Նվազեցրեք կծուի քանակը ձեր սննդակարգում։ Դադարեք միս օգտագործել և շատ մաքուր օդ շնչեք։ Բացի դրանից, փորձեք նվազեցնել նաև խոլեստերինի քանակությունը՝ փոխարինելով «Վատ» ճարպերը «Լվաերով», ինչպիսիք են օրինակ Օմեգա 3-ն ու 6-ը, որոնք առկա են պնդուկի, ավոկադոյի, ձկան և ձիթապտղի մեջ։ Քանի որ դեմքի այս հատվածում շատ են ծակոտկեններով, որոնց միջոցով մաշկը շնչում է, աշխատեք չչարաշահել շպարը այդ հատվածում և առհասարակ, ուշադիր եղեք, որպեսզի ժամկետանց շպար չօգտագործեք։.

9-10. Շնչառական համակարգ — դուք ծխու՞մ եք, արրլեգիաներ ունե՞ք։ Դեմքի այս հատվածը ցույց է տալիս հենց այդ նախանշանները։ Եթե այնուամենայնիվ ոչ ծխում եք, ոչ էլ ալլերգիաներ ունեք, ապա թույլ մի տվեք, որպեսզի ձեր մարմինը գերտաքանա, կերեք ավելի շատ զովացնող ուտեստներ, նվազեցրեք շաքարի քանակը և ավելացրեք մաքուր օդի քանակը։ Նաև ավելացրեք բանջարեղենի քանակը ձեր կերակրացանկում, ինչպես նաև կանաչեղենի քանակը։
Ցանի ի հայտ գալու պատճառը կարող են դառնալ դեմքի այդ հատվածին ռեգուլյար կերպով շփվող բջջային հեռախոսներն ու բարձի երեսները:

11-12. Հորմոններ — այս զոնայում ցանի առկայությունը խոսում է սթրեսի առկայության և հորմոնալ փոփոխությունների մասին։ Չնայած նրան, որ երկուսն էլ հաճախ բնականոն բնույթ ունեն և անխուսափելի են, այնուամենայնիվ հնարավոր է նվազեցնել դրանց ազդեցությունը՝ լավ քնելով, բավարար քանակությամբ ջուր օգտագործելով, բանջարեղեն օգտագործելով և սկուրպուլյոզ կերպով մաշկի մաքրությունը պահպանելով։

13. Ստամոքս — մարսողությանն օգնելու համար նվազեցրեք կլանվող տոքսինների քանակը և ավելի շատ թեյեր խմեք։
14. Հիվանդություն — Պզուկները այս զոնայում վկայում են այն մասին, որ օրգանիզմը պայքարում է բակտերիաների դեմ, որպեսզի խուսափի հիվանդությունից։ Հանգիստ տուր օրգանիզմիդ, յոգայի վարժություններ արա, ննջիր, խորը շնչիր, շատ հեղուկ խմիր և հավատա, որ այս ամենը միշտ էլ օգնում է։

Այսպիսով, հաջորդ անգամ, երբ կտեսնեք մուգ օղակներ ձեր աչքերի տակ, նայեք ձեր դեմքի քարտեզին, որովհետև հնարավոր է, որ ձեր մաշկը փորձում է տեղեկացնել ձեզ՝ ձեր ներքին օրգաններում առկա խնդիրների մասին։ Այնուամենայնիվ, մի մոռացեք նաև, որ միշտ էլ ավելի գերադասելի է ինքնուրույն գործողությունների դիմելուց առաջ խորհրդակցել բժշկի կամ մաշկաբանի հետ, որպեսզի հավաստի ախտորրոշում ստանաք։ Սա ուղղակի ընդհանուր ցուցումներ են և օրինակ հոնքերի մեջտեղում հայտնված պզուկն անպայման չէ, որ լյարդի խնդիրների մասին խոսի։

 

 

Աղբյուր