Ամենաուժեղ անհատականություններն` ըստ կենդանակերպի նշանի

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Հոգով ուժեղ անհատը կարող է շատ բանի հասնել և շատ դժվարություններ հաղթահարել: Իհարկե բնավորության առանձնահատկություններից շատ բան է կախված: Բայց ասղագետները վստահեցնում են, որ ծննդյան ամսաթիվը անհատի վրա նշանակալի ազդեցություն է թողնում: Ահա կենդանակերպի որ նշաններին , նրանց կարծիքով,  կարելի է ուժեղ անհատականություններ  համարել:

Կրակ

Աղեղնավոր

Այս նշանը  համարվում է Կրակի  տարրի նշաններից ամենաուժեղը: Այս նշանի ներկայացուցիչները  հիմնականում կարողանում են վերահսկել իրենց էմոցիաները, չհուսահատվել, և  աներեր դիմակայել  բոլոր դժվարություններին: Նրանց դժվար է հունից հանել: Աղեղնավորների նշանաբանն  է՝ «Օպտիմիզմ և հաստատակամություն»

Այռուծ

Հոգու աներերությամբ Այռուծները Կրակի տարրերից երկրորդն են: Նրանք միշտ ուժեղ հաստատուն և քաջ են թվում: Բայց իրականում  նրանց պահվածքը հիմնականում կախված է շրջապատի կարծիքներից և արտաքին  իրադարձություններից: Նրանց անհրաժեշտ է այլ մարդկանց աջակցությունը և  գոցասանքը: Եթե դրանք չկան Այռուծները կարող են հուսահատվել:

Խոյ

Չնայած բնածին ակտիվությանը, նպատակասլացությանը և համառությանը  Խոյը Կրակի ամենաթույլ նշանն է:  Նրանց  դժվարությամբ է հաջողվում վերահսկել սեփական էմոցիաները, իսկ պահվածքը հիմնականում կախված է հոգեվիճակից: Նրանք ընդունակ են րոպեի ազդեցության տակ հիմարություն անել, իսկ հետո երկար ժամանակ հատուցել արածի համար:

Օդ

Ջրհոս

Օդի տարրի նշաններից Ջրհոսը առաջատարն է: Չնայած նրան բնորոշ երազկոտությանը և բարձր իդեալների  ձգտելու հատկությանը, այս նշանի ներկայացուցիչները  ընդունակ են  դիմակայել բազմաթիվ դժվարությունների և չհուսահատվել անգամ ամենաբարդ իրավիճակներում: Նրանց բարոյական ուժ  է տալիս  հնից  հեշտությամբ  հրաժարվելու հատկությունը, որը  թույլ է տալիս վստահորեն առաջ շարժվել:

Կշեռք

Կշեռքները  երկրորդ տեղում են: Նրանք բավականին մեծ հոգու ուժ ունեն, բայց բնավորության որոշ թերությունները չեն թողնում  այդ ուժը ճիշտ ժամանակին օգտագործել: Խնդիրը նրանում է, որ Կշեռքները հաճախ ամեն ինչը թողնում են վերջին պահին, կարող են անիմաստ  վատնել ժամանակը և միշտ չէ, որ գործերը ավարտին են հասցնում: Նարանք  որքան արագ  բռնկվում են  գաղափարով նույնքան արագ էլ մարում են՝  կորցնելով  էնտուզիազմը:

Երկվորյակներ

Այս նշանի երկակի էությունը նրան խանգարում է  մի գործի վրա կենտրոնանալ և որոշում կայացնել:Դա նրանց խոցելի է դարձնում հանկարծակի դժվարությունների առաջ: Հանդիպելով դժվարությունների, Երկվորյակները իրենց կորցնում են և ստիպված են լինում ուրիշներից օգնություն խնդրել:

Ջուր

Ձկներ

Շատերն են հակված Ձկներին ընդունել որպես իրենց աշխարհով ապրող տարօրինակ անհատներ: Սակայն աստղագետները գտնում են, որ հենց Ձկներն են ամենաուժեղը ոչ միայն Ջրի այլ բոլոր նշանների մեջ: Նրանք կարող են երկար ու համբերատար գնալ դեպի հաջողություն՝ չհուսահատվելով, երանքներով ու հույսով, ոչ մի դեպքում չկասկածելով հաջողության վրա: Հաճախ այդ համառության համար ճակատագիրն ինքն է պարգևատրում նրանց:

Կարիճ

Կարիճները այնքան էլ ուժեղ չեն, ինչպես ուզում են երևալ: Նրանց խանգարում է ամեն ինչ իրենց ներսում պահելու սովորույթը: արդյունքում կուտակված էմոցիաները վերացնում են նրանց կյանքի  էներգիան:

Խեցգետին

Խեցգետիններ Ջրի ամենախոցելի նշանն է: Նրանք  շատ  նրբազգաց են: Այդ պատճառով էլ նրանց անհհրաժեշտ է ընկերների և բարեկամների մշտական բարոյական աջակցությունը: Այդպիսի աջակցություն ճիշտ պահին չստանալով՝ Խեցգետինը կարող է հուսահատվել:

 

Հող

Այծեղջյուր

Այծեղջյուրները Հողի նշաններից բարոյական ուժի տեսակետից  առաջիննն են: Նրանք հաստատակամ ու դիմացկուն, վճռական և հավակնոտ են, ընտրում են կոնկրետ նպատակ և չնայած հանդիպող դժվարություններին աստիճանաբար ու հետևականորեն գնում են դեպի պլնների իրագործում: Անգամ եթե շրջապատում ամեն ինչ ավերվի, Այծեղջյուրը իր նպատակից ետ չի կանգնի:

Կույս

Մակերեսային ծանոթության դեպքում այս մարդիկ կարող են ուժեղ և հաստատակամ թվալ: Բայց որոշ դեպքերում նրանք ուղղակի չեն կարողանում իրենց դուչ չեկող աշխարհն ընդունել: Հասկանալով, որ ոչինչ փոխել չեն կարող, նրանք հուսահատվում  և ուղղակի լողում են հոսանքի ուղղությամբ:

Ցուլ

Հավանաբար շատերը կզարմանան, բայց Ցուլը ամենաթույլ նշանն է: Նրանք սովոր են կայունության, և ցանկացած չնախատեսված փոփոխություն նրանց հուսահատեցնում է: Նույն ձևով նրանք հանձնվում են հանկարծակի  դժվարությունների հանդիպելիս: Դա նրանց կյանքի խնդիրների առջև  դարձնում է անօգնական:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am