Վատ լուր բոլոր նրանց համար, ովքեր թոշակառու են կամ ունեն պետական աշխատանք. Սպասվում է…

Աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանա, բայց թանկացումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսել է 4 տոկոս գնաճ, ինչը նշանակում է՝ 2018թ. շատ ավելի վատ ենք ապրելու:

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 4 տոկոսանոց գնաճը պայմանավորված կլինի ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներով: «Մենք գիտեինք, որ որոշ ապրանքների վրա ակցիզային հարկը կաճի, տուրքերը պետք է ավելանան, դրա համար չպետք է ժամանակ կորցնենք: Ամենակարեւորն այն է, որ մենք պետք է այնքան արագ աշխատենք, որ տնտեսական աճը բոլոր խնդիրները կոմպեսացնի, գերազանցի»,- ասել է նա՝ մյուս կողմից ռեալ համարելով կառավարության՝ հաջորդ տարվա բյուջեով խոստացած 4,5 տոկոս տնտեսական աճը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։