Երեկոյան նա հրավիրեց 6 ընկերներին: Բայց արդեն 3 ժամ հետո տղային այրվածքներով տեղափոխեցին հիվանդանոց …

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Եթե հիշում եք , երեք տարի առաջ ԱՊՀ երկրներում երտասարդության մեջ տարածված էր սառը ջրով թրջվել և աջակցել բարեգործական ակցիային, որից շատ մարդ էր տուժում:

Այսօր տարածված է ավելի վտանգավոր մի միջոցառում/տաք ջրով թրջվել/, քան նախորդն էր: Մեր պատմությունը այպիսին է.

Տասնհինգ ամյա Նիկոլասի վեց ընկերներ գալիս են նրա մոտ գիշերելու: գիշերը նա հանկարծակի արթնանում է պարանոցի վրա այրոցի զգացումից: Ի՞նչ էր տեղի ունեցել, երբ 15-ամյա Նիկոլաս Կոնրադը քնած էր եղել:

Պարզվում է, որ երիտասարդը դարձել էր ինտերնետ-խաղի զոհը, որը վերջերս տարածում էր գտել երիտասարդների մեջ: Այդ խաղը կոչվում է <<Hot Water Challenge>>:

Ընկերները սպասել էին մինչև նա քներ և նրան ջրել էին տաք ջրով: Խաղը բերել էր 1-ին և 2-րդ կարգի այրվածքների: Նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Մեղավոր ընկերները պնդում էին,որ չեն իմացել, որ ջուրը տաք է: Բայց Նիկոլասը նրանց չի հավատում և նրանց այլևս ընկեր չի ընդունում:

Տղայի մայրը սկզբում կարծել է, թե նա հրդեհի մասնակից է եղել, բայց երբ իմացավ իրականությունը նա ապշել էր:

<<Մի թողեք երեխաներին ինքնահոսի, այլ դաստիարակեք և սովորեցրեք նրանց ամեն րոպե>>,- ասում էր Նիկոլասի մայրը:

Մեծահասկները, որոնք գտնվել են տանը, չեն հասկացելթե ինչ է կատարվել:

Այս խաղը արագ տարածում է ստանում ԱՄՆ-ի դպրոցներում: 2017թ-ի օգոստոսին  դեմքի այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 12-ամյա մի աղջիկ : Իսկ 8-ամյա մի աղջիկ մահացել է Ֆլորիդայում, քանի որ խմել է եռացրած ջուր ընկերների հետ մրցելիս:

Տեսնում ենք, որ այս խաղը արդեն սարսափելի մեծ տարածում է ստանում և սարսափելի հետևանքների պատճառ դառնում: Սովորեցրեք Ձեր երեխաներին չդառնալ համացանցային խաղերի գերի և միաժամանակ՝զոհ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am