Ահա, թե մինչ այսօր ինչ չեն կարող անել Սաուդյան Արաբիայում ապրող կանայք

«Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կկարողանան մեքենա վարել»,- հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարը։ Կանանց վարելու իրավունք շնորհող օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունիսին։ Սա իսկապես մեծ առաջխաղացում է մուսուլմանական այս միապետությունում, ուր կանայք դեռևս ունեն անհամեմատելի քիչ իրավունքներ, քան տղամարդիկ։

Saudi activist

Մինչ արաբ կանայք տոնում են իրենց նվաճումը, ձեզ ենք ներկայացնում, թե այս պահի դրությամբ ինչ է թույլատրվում և ինչ է արգելվում անել Սաուդյան Արաբիայում ապրող կանանց։

Վերջին մի քանի տարիների ընթացքում ընդունված օրենքների համաձայն՝ կանայք արդեն կարող են․

  • Մասնակցել տեղական ընտրություններին
  • Պաշտոն զբաղեցնել խորհրդարանում
  • Բարձրագույն կրթություն ստանալ
  • Սպորտով զբաղվել և մասնակցել Օլիմպիական խաղերին

Related image

Ահա, թե մինչ այսօր ինչ չեն կարող անել Սաուդիան Արաբիայում ապրող կանայք․

  • Առանց արական սեռի ներկայացուցչի (ամուսին, հայր, եղբայր․․․) թույլտվության ամուսնանալ, բաժանվել, ճանապարհորդել, բանկային հաշիվ բացել, աշխատանքի անցնել, ինչպես նաև առողջության պահպանման կամ վերականգնման համար ոչ անհրաժեշտ վիրահատության դիմել։
  • Ազատորեն շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ՝ բացառությամբ բանկում և բժշկական հաստատություններում աշխատողների։
  • Տանից դուրս գալ առանց մարմինը գրեթե ամբողջությամբ ծածկող սև աբայա հագուստի։
  • Հիմնել բիզնես՝ առանց արական սեռի ներկայացուցչի հովանավորության և աջակցության։

Related image

  • Բաժանվելուց հետո խնամել երեխաներին, եթե նրանք՝ դուստրը կամ որդին, համապատասխանաբար 9 կամ 7 տարեկանից մեծ են։
  • Առանց արական սեռի ներկայացուցչի թույլտվության դիմել անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար։
  • Գնալ այնպիսի ռեստորաններ, որտեղ չկան ընտանիքների համար առանձնացված սենյակներ։ Բացի այդ՝ կանայք և տղամարդիկ չեն կարող նույն դռնով ներս մտնել, սովորաբար կանանց համար մեկ այլ դուռ է նախատեսված լինում։
  • Դատական կարգով ստանալ արդար դատաքննություն։ Սաուդյան Արաբիայում 1 տղամարդու վկայությունը 2 կնոջ վկայության ուժ ունի։
  • Ստանալ հավասարաչափ ժառանգություն։ Ըստ տեղական օրենքների՝ դուստրը կարող է ստանալ եղբորը հասանելիք ժառանգության կեսի չափ ժառանգություն։

 

 

Աղբյուր