Իմ մեղքի համար աղջիկս տառապում է մինչ օրս: Նա կյանք չունի, իսկ ես վախենում եմ խոստովանել, վախենում եմ կորցնել նրան, վախենում եմ ամեն ինչից:

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մեղք գործելը շատ հեշտ է, բայց դրա համար ներում ստանալու համար մեծ ջանքեր են պահանջվում  թափել: Մահացու դժվար է ինձ համար խոստովանել  իմ մեղքը: Ես 55 տարեկան եմ և ամբողջ կյանքում փորձել եմ մաքուր ու հանգիստ խղճով ապրել, սակայն 20 տարի առաջ շատ մեծ մեղք եմ գործել աղջկաս նկատմամբ:

 

20 տարի առաջ իմ 15 տարեկան աղջիկը հայտնեց ինձ, որ հղի է: Դա իսկական շոկ էր: Նրան միայնակ էի մեծացնում: Այդ ժամանակ հաշվապահ էի աշխատում և ամեն ինչ անում էի, որ նա ոչ մի բանի կարիք չունենա: Պարզվեց, որ նա 10 շաբաթական հղիություն է տանում և աբորտի դեպքում հնարավոր է անպտուղ մնա:

 

Ծանոթացա երեխայի հոր հետ: Նա 2 տարի մեծ էր աղջկանիցս: Ծնողներ չուներ, միայն մի տատիկ: Նրանք իսկապես իրար սիրում էին, իսկ ես դրան ուշադրություն չէի դարձնում, այլ միայն մտածում էի աբորտի մասին:

 

Շտապ հետաքրքրվեցի և կոլլեգաներիցս մեկը իր ծանոթ բժշկին խորհուրդ տվեց: Գնացինք նրա մոտ, պարզվեց, որ ամեն ինչ կարգին է: Աղջիկս անալիզներ հանձնեց, իսկ պատասխանների ետևից եկա միայնակ:

 

Մտա բժշկի մոտ և հայտնեցի նրան, որ մեզ այդ երեխան հարկավոր չէ:

 

Երբ աղջիկս ծննդաբերեց, բժիշկը վերջին անգամ հարցրեց, արդյոք ես մտափոխվել եմ, թե ոչ: Իմ պատասխանը նույնն էր: Երբ աղջիկս զարթնեց, նրան հայտնեցին, որ երեխան մահացել է:

 

Այդ օրվանից 20 տարի է անցել: Աղջիկս և այդ տղան ամուսնացել են այդ դեպքից 3 տարի հետո: Նրանք շատ լավ են ապրում, գրեթե ամեն ինչ ունեն: Սակայն երեխա այդպես էլ չեն կարողանում ունենալ: ԵՎ վերջերս աղջիկս եկավ այն նորությամբ, որ ամուսինը հենց իր երեխային է ուզում և խնդրում է նրան բաց թողնել, որ հեռանա:

 

Սիրտս արյունով է լցվում: Սեփական ձեռքերով կործանեցի աղջկաս կյանքը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am